https://arm.sputniknews.ru/20230713/gdh-ag-petnakhararn-ajcelel-e-hajastan-62703155.html
Գերմանիայի ԱԳ պետնախարարն այցելել է Հայաստան
Գերմանիայի ԱԳ պետնախարարն այցելել է Հայաստան
Sputnik Արմենիա
Գերմանիայի պետնախարարին է ներկայացվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T17:41+0400
2023-07-13T17:41+0400
2023-07-13T18:01+0400
գերմանիա
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62655691_0:0:771:434_1920x0_80_0_0_72cd6f2a5361bc77285f0e7c55a67ddf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Հանդիպմանը արձանագրվել է, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ հունիսի 7–ին գերմանացի մեկ այլ պաշտոնյա` Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Երևան, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62655691_77:0:677:450_1920x0_80_0_0_42643e4a138463ffb45c8521c8bbad8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
գերմանիա, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Գերմանիայի ԱԳ պետնախարարն այցելել է Հայաստան
17:41 13.07.2023 (Թարմացված է: 18:01 13.07.2023) Գերմանիայի պետնախարարին է ներկայացվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը արձանագրվել է, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
«Պետնախարար Լինդներին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին գերմանացի մեկ այլ պաշտոնյա` Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Երևան, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։