https://arm.sputniknews.ru/20230713/blinkenn-alievi-het-zrujcum-hajtararel-e-vor-lachini-mijancqvov-azat-teghasharzh-e-anhrazhesht-62551314.html
Բլինկենն Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ
Բլինկենն Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T09:05+0400
2023-07-13T09:05+0400
2023-07-13T09:08+0400
ամն
էնթոնի բլինկեն
լաչինի միջանցք
իլհամ ալիև
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27457756_0:0:1600:901_1920x0_80_0_0_935f5bfb3ee3190f6bbed3d338e7cc6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – -Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։Բացի այդ, Բլինկենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը`հայտարարելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման»անհրաժեշտության մասին:Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործողությունների անհրաժեշտությունը:«Պատրաստ եմ աջակցել». Բլինկենը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասինՀիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
ամն
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27457756_27:0:1590:1172_1920x0_80_0_0_f366830aa786c25f802bd0b05edd0017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ
ամն, էնթոնի բլինկեն, լաչինի միջանցք, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ
Բլինկենն Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ
09:05 13.07.2023 (Թարմացված է: 09:08 13.07.2023) Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – -Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Բլինկենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Բլինկենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը`հայտարարելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման»անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ Բլինկենը
հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործողությունների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։