00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում վաղվանից համաժողովրդական անժամկետ շարժում է մեկնարկում. պետնախարար

© Photo : official site of the Government of ArtsakhГосминистр Нагорного Карабаха Гурген Нерсисян во время расширенного совещания по экономическим вопросам (3 марта 2023). Степанакерт
Госминистр Нагорного Карабаха Гурген Нерсисян во время расширенного совещания по экономическим вопросам (3 марта 2023). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքացիներին նա կոչ է անում լուռ չգտնվել, մաս դառնալ սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկել ՀՀ իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի հետ կապված գործնական քայլերի մղելու:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է հուլիսի 14–ից համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նա նշել է, որ Վերածննդի հրապարակում միասնաբար կորոշեն հետագա անելիքները:
«Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և սփյուռքում»,– ասել է Գուրգեն Ներսիսյանը:
Անժամկետ համաժողովրդական շարժում սկսելու շարժառիթը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը արգելափակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն է: Պետնախարարը հիշեցնում է, որ այսօր արդեն 29–րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
«Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ»,– նշել է պետնախարարը:
Իր ուղերձում նա կոչով դիմել է ՀՀ-ի, սփյուռքի հայրենակիցներին, միջազգային հանրությանը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը։
ՀՀ քաղաքացիներին նա կոչ է անում լուռ չգտնվել, մաս դառնալ Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկել Հայաստանի իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը` 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար` Գուրգեն Ներսիսյանը միաժամանակ խնդրում է ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը:
Միջազգային հանրությանն ուղղված կոչում նա ընդգծում է, որ Արցախի ժողովուրդը, 30,000 երեխաները չեն կարող լինել Արևմուտք-Ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը:
«Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է։ Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը»,– նշել է նա:
Նշենք, որ Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնել է 2023թ. մարտի 1-ից։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0