https://arm.sputniknews.ru/20230713/alashkerty-vochvoqi-khaghac-arsenal-tivati-het-kvonferencianeri-liga-62719961.html
«Ալաշկերտը» ոչ–ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ. Կոնֆերենցիաների լիգա
«Ալաշկերտը» ոչ–ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ. Կոնֆերենցիաների լիգա
Sputnik Արմենիա
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20–ին։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T23:27+0400
2023-07-13T23:27+0400
2023-07-13T23:29+0400
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61854745_0:0:1600:901_1920x0_80_0_0_f70d363e7cf623a5a1670f4f5e292263.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» առաջին խաղում ոչ-ոքի` 1։1 խաղաց Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։Հանդիպման 10-րդ րոպեին նշանակված տուգանայինը երևանյան ֆուտբոլիստները չկարողացան լավագույնս օգտագործել։ Րոպեներ անց Դավիդ Խուրցիձեն ընթացքից հարված կատարեց, սակայն գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից։23-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Խուլիան Մոնտենեգրոն։Խաղի 43-րդ րոպեին Եդիգարյանի հեռահար հարվածից հետո հյուրերի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Երկու րոպե անց Եդիգարյանը վրիպեց նպաստավոր դիրքից։61-րդ րոպեին Վիտալի Ուստինովը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Խփած գոլից հետո Վահե Գևորգյանի թիմը շարունակեց ճնշում գործադրել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։Պատասխան խաղը կկայանա հուլիսի 20–ին։Նշենք, որ այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներ անցկացրին «Փյունիկն» ու «Արարատ–Արմենիան»։ Առաջինը հաղթեց էստոնական «Նարվային», իսկ «Արարատ–Արմենիան» ոչ–ոքի խաղաց ալբանական թիմի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61854745_0:0:1424:1067_1920x0_80_0_0_51004df7ff0e904b836b49b4e6d8eb14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կոնֆերենցիաների լիգա
«Ալաշկերտը» ոչ–ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ. Կոնֆերենցիաների լիգա
23:27 13.07.2023 (Թարմացված է: 23:29 13.07.2023) Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» առաջին խաղում ոչ-ոքի` 1։1 խաղաց Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Հանդիպման 10-րդ րոպեին նշանակված տուգանայինը երևանյան ֆուտբոլիստները չկարողացան լավագույնս օգտագործել։ Րոպեներ անց Դավիդ Խուրցիձեն ընթացքից հարված կատարեց, սակայն գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից։
23-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Խուլիան Մոնտենեգրոն։
Խաղի 43-րդ րոպեին Եդիգարյանի հեռահար հարվածից հետո հյուրերի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Երկու րոպե անց Եդիգարյանը վրիպեց նպաստավոր դիրքից։
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեն Ագդոն Մեզեսը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 60-րդ րոպեին Դավիդ Խուրցիձեի հարվածից հետո դարպասապահը գնդակը հանեց անկյունային։
61-րդ րոպեին Վիտալի Ուստինովը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Խփած գոլից հետո Վահե Գևորգյանի թիմը շարունակեց ճնշում գործադրել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 20–ին։
Նշենք, որ այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի
հանդիպումներ անցկացրին «Փյունիկն» ու «Արարատ–Արմենիան»։ Առաջինը հաղթեց էստոնական «Նարվային», իսկ «Արարատ–Արմենիան» ոչ–ոքի խաղաց ալբանական թիմի հետ։