https://arm.sputniknews.ru/20230712/vorvonq-en-2023ti-amenapahanjvats-masnagitutjunnery-hajastanum-62256686.html
Որո՞նք են 2023թ.–ի ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում դիմորդների համար
Որո՞նք են 2023թ.–ի ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում դիմորդների համար
Sputnik Արմենիա
2023-ին, ինչպես նախորդ տարիներին, կան ֆակուլտետներ, որտեղ մրցույթ առհասարակ չկա։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T21:40+0400
2023-07-12T21:40+0400
2023-07-12T22:19+0400
ինֆոգրաֆիկա
մասնագիտություն
հայաստան
բուհ
դիմորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62267792_0:54:1410:847_1920x0_80_0_0_d40f896ebbc9ad0b34c67580e2836dc9.png
2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից։Ցանկալի մասնագիտությունների տասնյակում գրեթե ոչինչ չի փոխվել։ԳԹԿ տվյալների համաձայն` ամենապահանջված մասնագիտությունն այս տարի, ինչպես նախորդ մի քանի տարիներին, «Բուժական գործն» է։ Այս մասնագիտության համար Երևանի պետական բժշկական համալսարանը 450 տեղ ունի, որին 661 դիմորդ է հավակնում։Ցանկալի մասնագիտությունների երկրորդ հորիզոնականում «Կառավարումն» է (ՀՊՏՀ)` 327 դիմորդով (անցած տարի այս մասնագիտությունը երրորդ տեղում էր), իսկ այս տարի երրորդ տեղում «Ֆինանսներն» են (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ))` 325 դիմորդով (նախորդ տարի մասնագիտությունը հինգերորդ տեղում էր):Ցուցակի չորրորդ տեղում, ինչպես և անցած տարի «Իրավագիտությունն» է (ԵՊՀ)` 303 դիմորդով, հինգերորդը «Տնտեսագիտությունն» է (ՀՊՏՀ)` 276 դիմորդով, իսկ վեցերորդը` «Ճարտարապետությունը» (ՃՇՀԱՀ)` 270 դիմորդով։ՀՊՀՏ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության համար այս տարի 267 մարդ է դիմել, իսկ ԵՊԲՀ «Ստոմատոլոգիայի» ֆակուլտետը 264 դիմորդ ունի։Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆՑանկալի մասնագիտությունների տասնյակը եզրափակում են «Շուկայագիտությունը (մարքեթինգ)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան»։ Վերջինը, ի դեպ, զիջել է իր դիրքերը։2023–ին էլ, նախորդ տարիների նման, կան ֆակուլտետներ, որտեղ մրցույթ առհասարակ չկա։ Այդ ֆակուլտետները կա՛մ մի քանի դիմորդ են ունեցել, կա՛մ ընդհանրապես չեն ունեցել։ՀՊՄՀ–ում այդպիսի ֆակուլտետները 5-ն են` «Բնապահպանություն և բնօգտագործում», «Իսպաներեն և գրականություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն», «Շրջակա միջավայրի գիտություններ» և «Քիմիա»։ Մեկ դիմորդ ունի ԵՊՀ «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» ֆակուլտետը, 3 դիմորդ էլ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» ֆակուլտետը։Հանրակրթության նոր չափորոշիչը սեպտեմբերից կներդրվի բոլոր դպրոցներում․ փոխնախարարԱյս տարի 30 մասնագիտություն չի հայտնվել հայտագրված մասնագիտությունների ցուցակում։ Օրինակ՝ Երևանի պետական կոնսերվատորիայում առանց դիմորդի են մնացել բլուլի, ջազ-սաքսոֆոնի, սրինգի, ջազ դաշնամուրի, ջազ հարվածային գործիքների, ֆագոտի բաժինները։Դիմորդներ չկան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության և կինոգիտության ֆակուլտետներում, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Ճշգրիտ գյուղատնտեսություն» ֆակուլտետներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62267792_105:0:1306:901_1920x0_80_0_0_dd406c3b32f4603646f48e5899db26be.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, մասնագիտություն, հայաստան, բուհ, դիմորդ, инфографика
ինֆոգրաֆիկա, մասնագիտություն, հայաստան, բուհ, դիմորդ, инфографика
Որո՞նք են 2023թ.–ի ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում դիմորդների համար
21:40 12.07.2023 (Թարմացված է: 22:19 12.07.2023) 2023-ին, ինչպես նախորդ տարիներին, կան ֆակուլտետներ, որտեղ մրցույթ առհասարակ չկա։
2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Ցանկալի մասնագիտությունների տասնյակում գրեթե ոչինչ չի փոխվել։
ԳԹԿ տվյալների համաձայն` ամենապահանջված մասնագիտությունն այս տարի, ինչպես նախորդ մի քանի տարիներին, «Բուժական գործն» է։ Այս մասնագիտության համար Երևանի պետական բժշկական համալսարանը 450 տեղ ունի, որին 661 դիմորդ է հավակնում։
Ցանկալի մասնագիտությունների երկրորդ հորիզոնականում «Կառավարումն» է (ՀՊՏՀ)` 327 դիմորդով (անցած տարի այս մասնագիտությունը երրորդ տեղում էր), իսկ այս տարի երրորդ տեղում «Ֆինանսներն» են (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ))` 325 դիմորդով (նախորդ տարի մասնագիտությունը հինգերորդ տեղում էր):
Ցուցակի չորրորդ տեղում, ինչպես և անցած տարի «Իրավագիտությունն» է (ԵՊՀ)` 303 դիմորդով, հինգերորդը «Տնտեսագիտությունն» է (ՀՊՏՀ)` 276 դիմորդով, իսկ վեցերորդը` «Ճարտարապետությունը» (ՃՇՀԱՀ)` 270 դիմորդով։
ՀՊՀՏ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության համար այս տարի 267 մարդ է դիմել, իսկ ԵՊԲՀ «Ստոմատոլոգիայի» ֆակուլտետը 264 դիմորդ ունի։
Ցանկալի մասնագիտությունների տասնյակը եզրափակում են «Շուկայագիտությունը (մարքեթինգ)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան»։ Վերջինը, ի դեպ, զիջել է իր դիրքերը։
2023–ին էլ, նախորդ տարիների նման, կան ֆակուլտետներ, որտեղ մրցույթ առհասարակ չկա։ Այդ ֆակուլտետները կա՛մ մի քանի դիմորդ են ունեցել, կա՛մ ընդհանրապես չեն ունեցել։
ՀՊՄՀ–ում այդպիսի ֆակուլտետները 5-ն են` «Բնապահպանություն և բնօգտագործում», «Իսպաներեն և գրականություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն», «Շրջակա միջավայրի գիտություններ» և «Քիմիա»։ Մեկ դիմորդ ունի ԵՊՀ «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» ֆակուլտետը, 3 դիմորդ էլ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» ֆակուլտետը։
Այս տարի 30 մասնագիտություն չի հայտնվել հայտագրված մասնագիտությունների ցուցակում։ Օրինակ՝ Երևանի պետական կոնսերվատորիայում առանց դիմորդի են մնացել բլուլի, ջազ-սաքսոֆոնի, սրինգի, ջազ դաշնամուրի, ջազ հարվածային գործիքների, ֆագոտի բաժինները։
Դիմորդներ չկան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության և կինոգիտության ֆակուլտետներում, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Ճշգրիտ գյուղատնտեսություն» ֆակուլտետներում։