https://arm.sputniknews.ru/20230712/vatikani-petqartughary-handipel-e-amenajn-hajvoc-katvoghikvosi-hh-varchapeti-ev-hh-nakhagahi-het-62548580.html
Վատիկանի պետքարտուղարը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ
Վատիկանի պետքարտուղարը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ
Sputnik Արմենիա
Զրուցակիցները անդրադարձել են Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T22:00+0400
2023-07-12T22:00+0400
2023-07-12T22:26+0400
կարդինալ
վատիկան
հայաստան
արցախ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62547860_0:4:1400:792_1920x0_80_0_0_a4ef117b17ab50fd0479e083b900e581.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։Հանդիպմանը Վեհափառ հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորել է միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։«Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը նշել է, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասված է հաորդագրությունում։Կարդինալ ը նշել է, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին Հայաստանում հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նախ տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:Նշենք, որ ավելի վաղ Պիետրո Պարոլինին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը:Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության:Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը:
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62547860_79:0:1323:933_1920x0_80_0_0_6900fb36f36b21a974b8259316737a2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարդինալ, վատիկան, հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
կարդինալ, վատիկան, հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան
Վատիկանի պետքարտուղարը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հետ
22:00 12.07.2023 (Թարմացված է: 22:26 12.07.2023) Զրուցակիցները անդրադարձել են Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Տեղեկությունը հայտնում է
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանը Վեհափառ հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորել է միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։
«Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը նշել է, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասված է հաորդագրությունում։
Կարդինալ ը նշել է, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին Հայաստանում հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նախ տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:
Նշենք, որ ավելի վաղ Պիետրո Պարոլինին ընդունել էր ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության:
Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը: