https://arm.sputniknews.ru/20230712/pvordzelu-enq-verahskel-gndaky-minasjany-ararat-armenia-egnatia-khaghi-masin-62538483.html
«Փորձելու ենք վերահսկել գնդակը». Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»– «Էգնատիա» խաղի մասին
«Փորձելու ենք վերահսկել գնդակը». Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»– «Էգնատիա» խաղի մասին
Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանը նշել է, որ առաջիկայում ակումբում նոր համալրումներ կլինեն։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T19:15+0400
2023-07-12T19:15+0400
2023-07-12T19:17+0400
հայաստան
ֆուտբոլ
սպորտ
արարատ–արմենիա
վարդան մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57148613_0:0:1280:721_1920x0_80_0_0_e2ff6c5b1b83a806f13fb288e83000e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեծ սպասելիքներ ունի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղից, որը կլինի ալբանական «Էգնատիայի» դեմ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Նա նշել է, որ մրցակիցը լավ թիմ է` հիշեցնելով, որ այն վերջին մեկ տարվա ընթացքում 20 տրանսֆեր է իրականացրել:«Լրիվ ուսումնասիրել ենք մրցակցին։ 100 %-ով ծանոթ ենք նրանց։ Այս թիմում հիմնականում լեգեոներներ են, և հենց նրանք էլ եղանակ են ստեղծում: Առավել լավ տպավորել է առաջնագիծը: Լավ թիմի տպավորություն է թողնում: Երբ խաղում ենք տանը, փորձում ենք առաջին համարով խաղալ: Բայց ֆուտբոլում այսպես է` ամեն թիմ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը»,– ասել է նա։Մինասյանի խոսքով` ընդհանուր թիմային աշխատանքը սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ։Նա հայտնել է նաև, որ առաջիկայում նոր համալրումներ կլինեն ակումբում։Հիշեցնենք, որ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»–«Էգնատիա» հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 13-ին` ժամը 19:00-ին:Չեմպիոնների լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Զրինսկիի» հետ խաղում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57148613_0:0:1280:961_1920x0_80_0_0_81fd4c3df0a8862991d25b173dfeea94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, սպորտ , արարատ–արմենիա, վարդան մինասյան
հայաստան, ֆուտբոլ, սպորտ , արարատ–արմենիա, վարդան մինասյան
«Փորձելու ենք վերահսկել գնդակը». Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»– «Էգնատիա» խաղի մասին
19:15 12.07.2023 (Թարմացված է: 19:17 12.07.2023) Վարդան Մինասյանը նշել է, որ առաջիկայում ակումբում նոր համալրումներ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Վարդան Մինասյանը մեծ սպասելիքներ ունի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղից, որը կլինի ալբանական «Էգնատիայի» դեմ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ մրցակիցը լավ թիմ է` հիշեցնելով, որ այն վերջին մեկ տարվա ընթացքում 20 տրանսֆեր է իրականացրել:
«Լրիվ ուսումնասիրել ենք մրցակցին։ 100 %-ով ծանոթ ենք նրանց։ Այս թիմում հիմնականում լեգեոներներ են, և հենց նրանք էլ եղանակ են ստեղծում: Առավել լավ տպավորել է առաջնագիծը: Լավ թիմի տպավորություն է թողնում: Երբ խաղում ենք տանը, փորձում ենք առաջին համարով խաղալ: Բայց ֆուտբոլում այսպես է` ամեն թիմ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը»,– ասել է նա։
Մինասյանի խոսքով` ընդհանուր թիմային աշխատանքը սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ։
«Մենք փորձելու ենք վերահսկել գնդակը, բայց նաև չենք մոռանալու, որ սա երկխաղյա դիմակայություն է»,- ասել է մարզիչը։
Նա հայտնել է նաև, որ առաջիկայում նոր համալրումներ կլինեն ակումբում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»–«Էգնատիա» հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 13-ին` ժամը 19:00-ին: