00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նախարարը ցանկացած ժամանակ հրաման կարձակի. բնապահպանը` Սևանին սպառնացող նոր վտանգի մասին

Նախարարը ցանկացած ժամանակ հրաման կարձակի. բնապահպանը՝ Սևանին սպառնացող նոր վտանգի մասին
Բաժանորդագրվել
Ամեն տարի Սևանից հավելյալ ջրառը, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի գնահատմամբ, հանգեցրել է լճում բնապահպանական լուրջ խնդիրների, ինչի վառ վկայությունը կանաչ ջրիմուռների ծաղկումն է։
Եթե մինչ օրս խորհրդարանն է որոշել Սևանից հավելյալ ջրառ թույլ տալ–չտալու հարցը, առաջիկայում նման որոշում կարող է կայացվել միանձնյա` շրջակա միջավայրի նախարարի մակարդակով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը` նշելով, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Սևանի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության օրենսդրական նախագիծը, որն արդեն քնարկվել է ոլորտային ՀԿ–ների հետ ու արժանացել վերջինների բացասական գնահատականին։
«Դա նշանակում է, որ Սևանի կարգավիճակը ընդհանրապես ցածրացնում են ու հասցնում մի ինչ–որ գետակի, առվակի մակարդակի, որից կարելի է ցանկացած ժամանակ ջուր բաց թողնել, ինչ–որ գործողություն անել և այլն։ Եթե հիմա ԱԺ–ն է որոշում կայացնում, քննարկումներ են գնում ու այդքան էլ հեշտ չի լինում ցանկալի որոշումն անցկացնելը, օրենքի փոփոխության դեպքում նախարարը կկարողանա ցանկացած ժամանակ հրաման արձակել ու մի գործողությամբ ազդել ամբողջ էկոհամակարգի վրա»,– ասաց Վարդանյանը։
Հուլիսի 11-ին խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ ՀՀ կառավարության առաջարկը` այս տարի գյուղատնտեսական նպատակով Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին։ Ընդդիմությունը դեմ արտահայտվեց նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ ներկայացված նախագծով իշխանությունը խախտում է իր իսկ ընդունած օրենքը, որով արգելվում է լճի մակարդակի բացասական հաշվեկշռի պարագայում հավելյալ ջրառ իրականացնելը։
Նազելի Վարդանյանը ևս կարծում է, որ իշխանության առաջարկը հակասում է գործող օրենքին։
«Ըստ օրենքի պետք է բացասական հաշվեկշիռ չլինի, և կա սահմանափակում, թե ինչքան ջուր կարելի է վերցնել։ Բայց այդ սահմանափակումը չի նշանակում, որ ցանկացած ժամանակ հենց այդքան ջուր կարող են վերցնել։ Կարող է այնպես լինել, որ ջրի մակարդակն իջած լինի, ու բացասական հաշվեկշիռ լինի»,– ասաց մեր զրուցակիցը։
Բացի իրավականից, հավելյալ ջրառը, նրա համոզմամբ, նաև լուրջ բնապահպանական հետևանքաներ կարող է ունենալ` հանգեցնելով ջրի ոչ միայն քանակի, այլև, որպես դրա հետևանք, նաև` որակի անկման։
Ինչ վերաբերում է ջրառի գյուղատնտեսական նպատակներին, Նազելի Վարդանյանի կարծիքով, Սևանից բաց թողնվող ջուրն իրականում այդ նպատակին չի էլ ծառայելու, քանի որ գործող ոռոգման համակարգը ավելի շատ կորուստների է հանգեցնում, քան ջուր է մատակարարում գյուղացուն։
Սևանի պաշարների նման օգտագործումն անխուսափելիորեն հանգեցնելու է ճահճացման. Հովհաննիսյան
«Նախ պետք է ոռոգման ամբողջ ցանցը վերականգնվի, հետո միայն դրանով ջուր բաց թողնվի, եթե ուզում են, որ այդ ջուրը հասնի գյուղացուն։ Իրականում դրանից ամենաշատն օգտվում է «Սևան-Հրազդան» ՀԷԿ–ը, որը շահույթ է ստանում ջրի լրացուցիչ թողքից։ Ու ես չեմ հասկանում, թե ինչն է ամեն անգամ ստիպում, որ այդպես տենչում են Սևանից ջուր բաց թողնել։ Հատկապես, որ այս տարի ճիշտ է` ձմեռը սակավաձյուն է եղել, և ինչպես կարծում էինք՝ երաշտ պիտի լիներ, բայց մինչև այսօր (հուլիսի արդեն կեսերն է), բայց առատ անձրևներ են, ու նման խնդիր չկա երաշտի։ Դրա համար ես չեմ հասկանում, թե նպատակը որն է։ ՀԷԿ–երի շահույթներին նպաստե՞լն է, թե՞ ինչ–որ այլ բան»,– ասում է Վարդանյանը։
Բնապահպանը նկատում է, որ արդեն ավանդույթ դարձած գործողությունը` ամեն տարի Սևանի մակարդակի արհեստական իջեցումը, անկախ դրա իրական նպատակներից, արդեն հանգեցրել է Սևանա լճում բնապահպանական լուրջ խնդիրների, ինչի վառ վկայությունը ամռանը լճում կանաչ ջրիմուռների ծաղկումն է։
Հավելենք, որ հուլիսի 12-ին Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց 65 կողմ, 22 դեմ ձայներով։
Լրահոս
0