https://arm.sputniknews.ru/20230712/lachini-mijancqy-bacelu-hamar-hhn-aknkalum-e-mijazgajin-hanrutjan-ajakcutjuny-agn-62421932.html
Լաչինի միջանցքը բացելու համար ՀՀ–ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. ԱԳՆ
Լաչինի միջանցքը բացելու համար ՀՀ–ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում չի հաջողվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան... 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T13:23+0400
2023-07-12T13:23+0400
2023-07-12T13:59+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
եմ առաքելություն
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Գերատեսչությունն արձանագրել է նաև, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։Նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
ադրբեջան
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եմ առաքելություն, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, հայաստան, արցախ
հայ-ադրբեջանական, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եմ առաքելություն, լաչինի միջանցք, հակարի կամուրջ, հայաստան, արցախ
Լաչինի միջանցքը բացելու համար ՀՀ–ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. ԱԳՆ
13:23 12.07.2023 (Թարմացված է: 13:59 12.07.2023) Միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում չի հաջողվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի
նախարարության մամուլի ծառայությունը։
«Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները և միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»,– նշված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունն արձանագրել է նաև, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։