00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրը միայն արտոնագիրը չէ. «Զենքի մասին» օրենքը տեխնիկապես թերի է

© Pixabay / jackmac34Որսորդական հրացան
Որսորդական հրացան - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Որսորդական հրացան
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարել օրենքում՝ փորձելով հեշտացնել ակոսափող զենքի ձեռքբերումը, սակայն բացթողումներ կան կարևոր տեխնիկական մանրամասների հարցում:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Զենքի մասին» օրենքում ուժի մեջ մտած փոփոխությունները տեխնիկապես թերի են, իսկ նախագիծը ճշգրտման կարիք ունի, կարծում են Sputnik Արմենիայի զրուցակիցները։
Անվտանգության և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման անդամ Գարեգին Միսկարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները ենթադրում էին, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին պետք է քննություն հանձնի օգտագործման և անվտանգության կանոնների վերաբերյալ:
«Քննություններն ընդունող մարմինը պետք է լիներ լիցենզավորված հասարակական ռազմամարզական կազմակերպություններից մեկը։ Նախատեսվում էր, որ մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը նման կազմակերպությունների գործունեությունը օրենսդրորեն կկարգավորվի, կհաստատվի դրանց լիցենզավորման մեխանիզմն ու ընթացակարգը»,-ասաց Միսկարյանը։
Սակայն դա տեղի չունեցավ, և քաղաքացիները փաստացի զրկվեցին քննություններ հանձնելու և առաջին զենքը ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրին ուշադրություն հրավիրելու համար միությունը սոցցանցերում ֆլեշմոբ է նախաձեռնել՝ առաջարկելով ընդունել «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը կամ այդ գործառույթները ժամանակավորապես փոխանցել ՆԳՆ-ին։ Միայն դրանից հետո կառավարությունն արձագանքեց՝ նոր փոփոխություններ մտցնելով թարմացված օրենքում (որոնք ԱԺ-ում դեռ հաստատված չեն- խմբ․)։ Ռազմամարզական կազմակերպությունների փոխարեն քննությունների անցկացմամբ կզբաղվի ՆԳՆ-ն։
Իսկ ընդհանուր առմամբ, Միսկարյանի խոսքով, օրենքում կատարված փոփոխությունները բարդացրել են հարթափող զենքի (առաջին հերթին՝ որսորդական հրացանի) ձեռքբերումը, քանի որ քննություններն ու պահանջներն ավելի խիստ են դարձել: Մյուս կողմից՝ պարզեցվել է ակոսափող զենքի ձեռքբերման ընթացակարգը։
Զենքի կրումը Հայաստանում ոչ թե ազատականացվում է, այլ խստացվում. նախագծի հեղինակ
Զենքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով Sputnik Արմենիային հայտնեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին զենք ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվն ավելացել է։ Ուստի շատերն էին սպասում այդ օրենքի ընդունմանը, քանի որ այն թույլ է տալիս ակոսափող զենք ձեռք բերել առանց որսորդական հրացանի տիրապետման 5 տարվա փորձի (այդպիսի նորմ կար նախկին օրենքում- խմբ․)։
Չնայած այս դրական կողմերին, օրենքն ընդունվեց թերմշակված տեսքով։ Եվ խոսքը ոչ միայն քննություններ հանձնելու, այլև, օրինակ, հրաձգարանների տեղակայման մասին է։
«Օրենքում ասվում է, որ կարելի է կրակել բնակելի, հասարակական և այլ շենքերից 3000 մ հեռու գտնվող կրակային գծից։ Բայց օրենքը չի պարզաբանում՝ խոսքը կրակի ուղղությա՞ն մասին է, թե՞ կրակակետի շուրջ 360 աստիճան տարածքի մասին։ Այսինքն՝ կան կետեր, որոնք պարզաբանված չեն և տարընթերցումների ու չարաշահումների տեղիք են տալիս»,-նշեց մեր զրուցակիցը։
Միևնույն ժամանակ նա գոհունակություն հայտնեց, որ քաղաքացիներին արտոնագրերի տրամադրումը վերահսկելու է պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, քանի որ ռազմամարզական հաստատությունների կողմից նրանց տրամադրումը հղի է կոռուպցիոն և այլ ռիսկերով:
Հիշեցնենք, որ փոփոխությունների նպատակն է էապես թեթևացնել հրազենի ձեռքբերման և օգտագործման կանոնները: Մասնավորապես, զենք ձեռք բերելու համար քաղաքացիների նվազագույն տարիքը կկազմի 21 տարի, չեղարկվում է ակոսափող զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ 5 տարվա փորձի պարտադիր պահանջը։
Լրահոս
0