https://arm.sputniknews.ru/20230712/fransiaci-patgamavvorney-handes-kgan-hajanpast-nakhadzernutjunnervov-qnnarkumner-parizum-62458533.html
Ֆրանսիացի պատգամավորները հանդես կգան հայանպաստ նախաձեռնություններով. քննարկումներ Փարիզում
Ֆրանսիացի պատգամավորները հանդես կգան հայանպաստ նախաձեռնություններով. քննարկումներ Փարիզում
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար: 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T17:02+0400
2023-07-12T17:02+0400
2023-07-12T17:39+0400
աժ (ազգային ժողով)
պատվիրակություն
ֆրանսիա
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62457158_0:80:1600:980_1920x0_80_0_0_92e8471565b38257399229b3b8dfbc13.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։Զրուցակիցները խոսել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման մասին։«Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է և շարունակելու ներդնել բոլոր ջանքերը»,– ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։Գործընկերները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին:Ալեն Սիմոնյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին:Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել հունիսի 10-ին։ Երեկ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, այնուհետև ֆրանսիացի սենատորների հետ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։Այսօր հայ խորհրդարանականները հանդիպել են Ֆրանսիայի սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62457158_129:0:1550:1066_1920x0_80_0_0_31ffc8befccfb85c91e96327e4c3f8eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատվիրակություն, ֆրանսիա, ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով), պատվիրակություն, ֆրանսիա, ալեն սիմոնյան
Ֆրանսիացի պատգամավորները հանդես կգան հայանպաստ նախաձեռնություններով. քննարկումներ Փարիզում
17:02 12.07.2023 (Թարմացված է: 17:39 12.07.2023) ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները խոսել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման մասին։
«Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է և շարունակելու ներդնել բոլոր ջանքերը»,– ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
Գործընկերները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին:
Ալեն Սիմոնյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաև խորհրդարանականների հետևողական աջակցությունը և Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել հունիսի 10-ին։
Երեկ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ
Ժերար Լարշեի հետ, այնուհետև ֆրանսիացի սենատորների հետ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։
Այսօր հայ խորհրդարանականները հանդիպել են Ֆրանսիայի սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար
Բրունո Ռըտայոյի հետ։