https://arm.sputniknews.ru/20230712/erevanum-26amja-eritasardi-mvot-hajtnabervel-e-marikhuana-ev-metamfetamin-62537396.html
Երևանում 26–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա և մեթամֆետամին
Երևանում 26–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա և մեթամֆետամին
Sputnik Արմենիա
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է: 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T18:30+0400
2023-07-12T18:30+0400
2023-07-12T18:56+0400
մարիխուանա
հհ ոստիկանություն
թմրանյութ
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62491287_0:0:801:450_1920x0_80_0_0_a185872906939d1c977f62d7c99a5198.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Զգալի չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով կալանավորվել է 26–ամյա երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ երիտասարդին թմրամիջոցներ իրացնելու կասկածով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին 2023թ․ հուլիսի 8-ին։Խուզարկություն է կատարվել նաև նրա բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 72 հատ տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, յուրահատուկ հոտով փաթեթներ, տան առարկաների վրա՝ դեղնականաչավուն, չորացած հետքեր, մահակի նմանվող առարկա, ինչպես նաև տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններ, որոնք առգրավվել են:Երևանի «Բան» ակումբում թմրամիջոցներ են հայտնաբերվել. մեկ կին է կալանավորվելԴատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված փոշեբյուրեղային զանգվածը հանդիսացել է 0.11 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ փորձաքննությանը տրամադրված թվով 10 փաթեթներից պատահական ընտրված 4 փաթեթների պարունակությունը՝ մարիխուանա տեսակի թմրամիջոց։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:Թմրամիջոցներին վերաբերող օրենքները փոխվել են, բայց ոչ միշտ դեպի լավըՄիջնորդություն է հարուցվել դատարան՝ երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0c/62491287_100:0:700:450_1920x0_80_0_0_9971d5b73253120763cb95c305519c93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիխուանա, հհ ոստիկանություն, թմրանյութ, թմրամիջոցներ
մարիխուանա, հհ ոստիկանություն, թմրանյութ, թմրամիջոցներ
Երևանում 26–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա և մեթամֆետամին
18:30 12.07.2023 (Թարմացված է: 18:56 12.07.2023) Միջնորդություն է հարուցվել դատարան՝ երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Զգալի չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով կալանավորվել է 26–ամյա երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ երիտասարդին թմրամիջոցներ իրացնելու կասկածով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին 2023թ․ հուլիսի 8-ին։
«Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի՝ ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 10 հատ փաթեթ, որոնցից հինգը՝ 6.59, հինգը՝ 6.45 գրամ քաշով, ինչպես նաև 0.24 գրամ քաշով բյուրեղանման զանգվածով փաթեթ և գաղտնի փականով դանակ»,– ասված է հաղորդագրությունում:
Խուզարկություն է կատարվել նաև նրա բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 72 հատ տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, յուրահատուկ հոտով փաթեթներ, տան առարկաների վրա՝ դեղնականաչավուն, չորացած հետքեր, մահակի նմանվող առարկա, ինչպես նաև տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններ, որոնք առգրավվել են:
Դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված փոշեբյուրեղային զանգվածը հանդիսացել է 0.11 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ փորձաքննությանը տրամադրված թվով 10 փաթեթներից պատահական ընտրված 4 փաթեթների պարունակությունը՝ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ: