https://arm.sputniknews.ru/20230712/azhn-yndunec-bvolvor-nakhagtsery-ynddimutjuny-hatkapes-kvosht-ardzaganqec-zghjalu-orinagtsin-62419117.html
ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին
ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։ 12.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-12T12:37+0400
2023-07-12T12:37+0400
2023-07-12T13:05+0400
աժ (ազգային ժողով)
քվեարկություն
նախագիծ
արծվիկ մինասյան
սահմանադրական դատարան
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_0:0:1500:844_1920x0_80_0_0_ffe6ca38f7d2075e27e546919ac3d188.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի –Sputnik. ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր 2–րդ ընթերցմամբ ընդունեց քննարկված բոլոր նախագծերը։Քննարկված նախագծերից, մասնավորապես, Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց 65 կողմ, 22 դեմ ձայներով։«Պրոբացիայի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին 65 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ, «Դրոշի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը` 64 կողմ, 22 ձեռնպահ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունները` 65 կողմ, 23 դեմ ձայներով և այլն։«Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Սևանից լրացուցիչ ջրառի նախագծինՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։Քրեական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում են մի շարք նախապայմաններ զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Օրինակ` եթե անձը հանցանքը կատարել է առաջին անգամ կամ համագործակցում է իրավապահ համակարգի հետ, վնաս պատճառած լինելու դեպքում փոխհատուցում է այն, ապա այս պայմանների համակցությամբ նրա նկատմամբ կարող է կիրառվել օրենսդրական այս նորմը։Գործուն զղջալու հիմքով պատժից կազատվեն նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարածներըՆախագիծն ընդունվեց 65 կողմ, 23 դեմ ձայներով։Նշենք, որ այսօրվա քվերակություններին մասնակցում էր ընդդիմադիր 2 խմբակցությունից միայն մեկը` «Հայաստանը»։ Խմբակցության պատգամավորները բոլոր նախագծերին կա՛մ դեմ, կա՛մ ձեռնպահ քվեարկեցին։«Պատիվ ունեմ»–ը ԱԺ արտահերթ նիստերին չի մասնակցում, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը հուլիսի 11–ին դադարեցրեց Թագուհի Թովմասյանի լիազորությունները ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։240 մլն խմ լրացուցիչ ջրառ Սևանից. կառավարությունը ԱԺ–ին առաջարկ է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2e82a4e268a582be8bc0ae34bdb182e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), քվեարկություն, նախագիծ, արծվիկ մինասյան, սահմանադրական դատարան, սահմանադրություն
աժ (ազգային ժողով), քվեարկություն, նախագիծ, արծվիկ մինասյան, սահմանադրական դատարան, սահմանադրություն
ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին
12:37 12.07.2023 (Թարմացված է: 13:05 12.07.2023) Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի –Sputnik. ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր 2–րդ ընթերցմամբ ընդունեց քննարկված բոլոր նախագծերը։
Քննարկված նախագծերից, մասնավորապես, Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ
ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց 65 կողմ, 22 դեմ ձայներով։
«Պրոբացիայի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին 65 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ, «Դրոշի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը` 64 կողմ, 22 ձեռնպահ, «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունները` 65 կողմ, 23 դեմ ձայներով և այլն։
ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին։
«Այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, անգամ պետական մարմիններն են կոշտ արձագանքել։ Այս նախագիծն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ընդդիմությունը, բնականաբար, կոշտ դեմ է արտահայտվելու»,– հայտարարեց նա։
Քրեական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում են մի շարք նախապայմաններ զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Օրինակ` եթե անձը հանցանքը կատարել է առաջին անգամ կամ համագործակցում է իրավապահ համակարգի հետ, վնաս պատճառած լինելու դեպքում փոխհատուցում է այն, ապա այս պայմանների համակցությամբ նրա նկատմամբ կարող է կիրառվել օրենսդրական այս նորմը։
Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 23 դեմ ձայներով։
Նշենք, որ այսօրվա քվերակություններին մասնակցում էր ընդդիմադիր 2 խմբակցությունից միայն մեկը` «Հայաստանը»։ Խմբակցության պատգամավորները բոլոր նախագծերին կա՛մ դեմ, կա՛մ ձեռնպահ քվեարկեցին։
«Պատիվ ունեմ»–ը ԱԺ արտահերթ նիստերին չի մասնակցում, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը հուլիսի 11–ին
դադարեցրեց Թագուհի Թովմասյանի լիազորությունները ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։