https://arm.sputniknews.ru/20230711/turqiajin-chen-uzum-tesnel-evrvopajum-peskvovy-khvorhurd-e-tvel-hanel-vardagujn-aknvocy-62385140.html
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Անկարայի դիրքորոշումը, որը կապված է Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հետ։ 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T15:45+0400
2023-07-11T15:45+0400
2023-07-11T15:48+0400
թուրքիա
նատօ
շվեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_0:0:1600:901_1920x0_80_0_0_824a568a737b0e52743a9d020153af67.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում։Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիան կկարողանա ՆԱՏՕ–ին անդամակցել այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի ԵՄ–ի կազմում։ Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովից նշել էին, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցության վավերացումն ու Թուրքիայի` Եվրամիության միացման առաջընթացը կապված չեն միմյանց հետ։ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է թղթերը հնարավորինս արագ ուղարկել խորհրդարան` Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար։ Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը որևէ կոնկրետ ժամկետ չէր նշել։Բլինկենը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, Թուրքիան իր պարտավորություններն ունի։ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին դա երբեք գաղտնիք չի եղել մեզ համար։ Այդ առումով մենք երբեք վարդագույն ակնոցով չենք նայել։ Այդպես էլ հավանաբար վերաբերվում ենք, այդ առումով ամեն ինչ հիանալի հասկանում ենք», –ասել է Պեսկովը։Նրա խոսքով` ՌԴ–ն և Թուրքիան որոշ տարաձայնություններ ունեն, և Կրեմլը դրանք չի թաքցնում։«Կա նաև հարաբերությունների մաս, որը լիովին համապատասխանում է մեր երկու երկրների շահերին, որոնք բավական կարևոր են մեզ համար և կարևոր են թուրքական կողմի համար»,– ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Հիշեցնենք` Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում` բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո
թուրքիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_127:0:1550:1067_1920x0_80_0_0_7103bd6b0848133fe29d71b4707cc296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, նատօ, շվեդիա
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը
15:45 11.07.2023 (Թարմացված է: 15:48 11.07.2023) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Անկարայի դիրքորոշումը, որը կապված է Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում։
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիան կկարողանա ՆԱՏՕ–ին անդամակցել այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի ԵՄ–ի կազմում։ Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովից նշել էին, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցության վավերացումն ու Թուրքիայի` Եվրամիության միացման առաջընթացը կապված չեն միմյանց հետ։
«Թուրքիան կարող է միտված լինել դեպի Արևմուտք։ Մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են ժամանակահատվածներ, երբ այդ կողմնորոշումն ինտենսիվ է եղել, եղել են պակաս ինտենսիվ ժամանակներ։ Բայց մենք գիտենք նաև, որ եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային որևէ մեկը չի ցանկանում տեսնել Եվրոպայում, նկատի ունեմ եվրոպացիները։ Այս հարցում մեր թուրք գործընկերներն էլ հավանաբար չպետք է վարդագույն ակնոց դնեն։ Իրերը պետք է իրենց անուններով կոչել», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար
Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է թղթերը հնարավորինս արագ ուղարկել խորհրդարան` Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար։ Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը որևէ կոնկրետ ժամկետ չէր նշել։
«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, Թուրքիան իր պարտավորություններն ունի։ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին դա երբեք գաղտնիք չի եղել մեզ համար։ Այդ առումով մենք երբեք վարդագույն ակնոցով չենք նայել։ Այդպես էլ հավանաբար վերաբերվում ենք, այդ առումով ամեն ինչ հիանալի հասկանում ենք», –ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ–ն և Թուրքիան որոշ տարաձայնություններ ունեն, և Կրեմլը դրանք չի թաքցնում։
«Կա նաև հարաբերությունների մաս, որը լիովին համապատասխանում է մեր երկու երկրների շահերին, որոնք բավական կարևոր են մեզ համար և կարևոր են թուրքական կողմի համար»,– ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում` բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։