00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում հրամանատարը մարտի ժամանակ լքել է մարտական հենակետը և նահանջել. դատախազություն

© Sputnik / Aram NersesyanԴատախազության շենքը
Դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Դատախազության շենքը
Բաժանորդագրվել
Հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սյունիքում 2022 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 6-ի հրամանով զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ - Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում: Նույն հրամանով` տվյալ գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել մարտական դիրքերից մեկում:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո մարտի ժամանակ Հ.Մ.-ն խախտել է մարտական հերթապահության կանոնները և պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները։
«Առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը: Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
2023 թվականի հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։
Հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով հարուցված են մի շարք քրեական գործեր, դրանցով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ։ Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:
Լրահոս
0