00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա իշխանազավթման քայլերից է. Արծվիկ Մինասյանը` Թագուհի Թովմասյանին «պատժելու» մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյանը ԱԺ–ում
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախորդ գումարման Ազգային ժողովում նման ճակատագրի արժանացավ Նաիրա Զոհրաբյանը` պաշտոնանկ արվելով խորհրդարանական մեծամասնության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի կամ այլակարծություն ունեցող ընդդիմադիրներին զրկի Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ նախագծին։
«Հակաքաղաքական, հակասահմանադրական հերթական ապօրինությունն է։ Սա հետևողականորեն ՔՊ–ի և իշխող ուժի իշխանազավթման քայլերից մեկն է»,– նշեց Մինասյանը։
Նա հավելեց, որ բոլոր այս քայլերով իշխանությունն անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նոր ռեկորդներ է սահմանել։
Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում կրկին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ արեցին։ Խոսքը այն ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մասին է։
Մինասյանի խոսքով` այս ամենն անպատժելիության հետևանք է, հիշեցրեց, թե ինչպիսի լարված մթնոլորտում ամիսներ առաջ անցկացվեց մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը։ Ուստի իշխանության թմբկահարած «մարդու իրավունքների պաշտպանություն» բառակապակցությունը պարզապես կեղծ մի բան է։
Մինասյանը շեշտեց` իրենք հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չեն առաջադրելու։
Նշենք, որ հունիսի 10–ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Լրահոս
0