https://arm.sputniknews.ru/20230711/pastabannery-ngni-het-hushagir-kstvoragren-ksharunakviardjvoq-nranc-gvortsaduly-62379380.html
Փաստաբանները ՆԳՆ–ի հետ հուշագիր կստորագրեն. կշարունակվի՞ արդյոք նրանց գործադուլը
Փաստաբանները ՆԳՆ–ի հետ հուշագիր կստորագրեն. կշարունակվի՞ արդյոք նրանց գործադուլը
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ում փաստաբաններին վստահեցրել են, որ նման դեպք այլևս երբեք չի կրկնվի։ 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T13:42+0400
2023-07-11T13:42+0400
2023-07-11T13:54+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
փաստաբանների պալատ
փաստաբան
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62369181_0:124:1259:832_1920x0_80_0_0_3356d1fc883c60910cf024d65ace719a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Փաստաբանները ՀՀ ներքին գործերի նախարարության հետ կստորագրեն հուշագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։Հայտնել ենք, որ ՀՀ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։Նա և փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը բողոքի ակցիայից հետո մտել էին ՆԳ նախարարություն, որտեղ հանդիպել են նախարար Վահե Ղազարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։Փաստաբաններին նախարարությունում վստահեցրել են, որ տեղի ունեցած դեպքերով արդեն ծառայողական քննություն է կատարվում և մեղավորները օբյեկիվ պատասխանատվություն կկրեն։ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանին«Նրանք ասացին, որ այսուհետ նման դեպք էլ չի լինի»,– ասաց փաստաբանը։Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ոստիկանապետի հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ, բայց հավելեց, որ այսօրվա հանդիպման արդյունքներից իրենք գոհ են։Ինչ վերաբերում է եռօրյա գործադուլին` Արա Զոհրաբյանը նշեց, որ երեկոյան փաստաբանները կքննարկեն այդ հարցը և կորոշեն իրենց հետագա անելիքները։Նշենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62369181_0:6:1259:950_1920x0_80_0_0_08c8acd48decc468f13107728c51b003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), փաստաբանների պալատ, փաստաբան, հուշագիր
ներքին գործերի նախարարություն (նգն), փաստաբանների պալատ, փաստաբան, հուշագիր
Փաստաբանները ՆԳՆ–ի հետ հուշագիր կստորագրեն. կշարունակվի՞ արդյոք նրանց գործադուլը
13:42 11.07.2023 (Թարմացված է: 13:54 11.07.2023) ՆԳՆ–ում փաստաբաններին վստահեցրել են, որ նման դեպք այլևս երբեք չի կրկնվի։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Փաստաբանները ՀՀ ներքին գործերի նախարարության հետ կստորագրեն հուշագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։
«Կստեղծվի հանձնախումբ` ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որոնք նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտան»,–ասաց Արա Զոհրաբյանը։
Նա և փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը բողոքի ակցիայից հետո մտել էին ՆԳ նախարարություն, որտեղ հանդիպել են նախարար Վահե Ղազարյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։Փաստաբաններին նախարարությունում վստահեցրել են, որ տեղի ունեցած դեպքերով արդեն ծառայողական քննություն է կատարվում և մեղավորները օբյեկիվ պատասխանատվություն կկրեն։
«Նրանք ասացին, որ այսուհետ նման դեպք էլ չի լինի»,– ասաց փաստաբանը։
Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ոստիկանապետի
հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ, բայց հավելեց, որ այսօրվա հանդիպման արդյունքներից իրենք գոհ են։
«Կար ափսոսանք դեպքի հետ կապված, նրանց զեկուցել էին, թե նման դեպք չի եղել, ու դա է եղել նրանց անտարբերության պատճառը»,– հավելեց նա։
Ինչ վերաբերում է եռօրյա գործադուլին` Արա Զոհրաբյանը նշեց, որ երեկոյան փաստաբանները կքննարկեն այդ հարցը և կորոշեն իրենց հետագա անելիքները։
Նշենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։