https://arm.sputniknews.ru/20230711/pashinjany-erevanum-nerka-e-eghel-khvoren-hvovhannisjani-anvan-marzadprvoci-bacman-ararvoghutjany-62389003.html
Փաշինյանը Երևանում ներկա է եղել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը
Փաշինյանը Երևանում ներկա է եղել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը
Sputnik Արմենիա
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով: 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T16:23+0400
2023-07-11T16:23+0400
2023-07-11T16:33+0400
նիկոլ փաշինյան
խորեն հովհաննիսյան
մարզադաշտ
մարզադպրոց
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62385775_0:0:1600:901_1920x0_80_0_0_47127d73a45ade1584313bdffa78ccc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:Նա համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն դպրոց։«Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է Փաշինյանը:Վարչապետը նաև նշել է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա»,–ասել է նա։Հավելենք, որ մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին. ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62385775_179:0:1600:1066_1920x0_80_0_0_5e22d21aa5f94feec487372c777f2370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խորեն հովհաննիսյան, մարզադաշտ, մարզադպրոց, ֆուտբոլ
նիկոլ փաշինյան, խորեն հովհաննիսյան, մարզադաշտ, մարզադպրոց, ֆուտբոլ
Փաշինյանը Երևանում ներկա է եղել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը
16:23 11.07.2023 (Թարմացված է: 16:33 11.07.2023) Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:
«Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է»,–ասել է վարչապետը։
Նա համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն դպրոց։
«Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:
«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա»,–ասել է նա։
Հավելենք, որ մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին. ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ: