https://arm.sputniknews.ru/20230711/meknarkel-en-hatisi-gagatin-gtnvvogh-amrvoci-peghumnery-62370278.html
Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
Sputnik Արմենիա
Հայտնաբերվել են տարբեր հնագիտական գտածոներ, այդ թվում` Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։ 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T12:17+0400
2023-07-11T12:17+0400
2023-07-11T12:18+0400
հատիս
պեղումներ
գտածո
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62368123_0:106:1130:742_1920x0_80_0_0_8934100fc4084f3beaf194e99c5ef59e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Պեղումների աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը։ Խմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ` Արթուր Պետրոսյանի և Ռոբերտո Դանի ղեկավարությամբ։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների:Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերվել են հնագիտական գտածոներ` տարբեր ժամանակաշրջանների խեցանոթներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Շամիրամի բերդ, գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ տիրույթում, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով:Հավելենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության ու«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջևկնքված հուշագրի հիմանվրա:
հատիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62368123_1:0:1130:847_1920x0_80_0_0_0e242ac27da8c0c586630378202d118c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հատիս, պեղումներ, գտածո, հայաստան
հատիս, պեղումներ, գտածո, հայաստան
Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները
12:17 11.07.2023 (Թարմացված է: 12:18 11.07.2023) Հայտնաբերվել են տարբեր հնագիտական գտածոներ, այդ թվում` Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Պեղումների աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը։ Խմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ` Արթուր Պետրոսյանի և Ռոբերտո Դանի ղեկավարությամբ։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների:
Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերվել են հնագիտական գտածոներ` տարբեր ժամանակաշրջանների խեցանոթներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ։ Պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։
Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Շամիրամի բերդ, գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5 մ տիրույթում, բարձրությունը՝ 1-3 մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով:
Հավելենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության ու«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջևկնքված հուշագրի հիմանվրա: