https://arm.sputniknews.ru/20230711/kkhmkn-teghjak-e-lachini-mijancqvov-chtujlatrvats-apranqneri-teghapvokhman-masin-62384505.html
ԿԽՄԿ–ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման մասին
ԿԽՄԿ–ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման մասին
Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անընդունելի է համարում նման գործողությունները։ 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T15:30+0400
2023-07-11T15:30+0400
2023-07-11T15:33+0400
լաչինի միջանցք
կարմիր խաչ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311857_0:22:1600:922_1920x0_80_0_0_8ac32765244f7d3a40efa8318798fc79.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Նման հայտարարություն է տարածել ԿԽՄԿ–ն։Հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները մաքսանենգության փորձ են արել։Ադրբեջանական կողմը մեղադրել էր ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։Ըստ հաղորդագրության` այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։Ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։«Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,–հայտնում են ԿԽՄԿ-ից։Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են իբր ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին։ Ադրբեջանը խոչընդոտում է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ խոսնակՀավելենք, որ հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ վերականգնվեց։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311857_93:0:1513:1065_1920x0_80_0_0_6009fe0e97a83900063829a64f6a59e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, կարմիր խաչ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
լաչինի միջանցք, կարմիր խաչ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ԿԽՄԿ–ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման մասին
15:30 11.07.2023 (Թարմացված է: 15:33 11.07.2023) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անընդունելի է համարում նման գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Նման հայտարարություն է տարածել ԿԽՄԿ–ն։
Հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները մաքսանենգության փորձ են արել։
Ադրբեջանական կողմը մեղադրել էր ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։
«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը»,–նշված է
հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։
Ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։
«Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,–հայտնում են ԿԽՄԿ-ից։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են իբր ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին։
Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին,
որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով
բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
վերականգնվեց։