ՀՀ–ն կարևորում և բարձր է գնահատում ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Արշակյան
16:55 11.07.2023 (Թարմացված է: 17:10 11.07.2023)
© Photo : official site of the Parliament of RAՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր Աչուտա Սամանտայի և աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ
© Photo : official site of the Parliament of RA
Բաժանորդագրվել
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր Աչուտա Սամանտայի և աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Parliament of RAԱչուտա Սամանտա
Աչուտա Սամանտա
© Photo : official site of the Parliament of RA
Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Աչուտա Սամանտայի այցը նույնպես կնպաստի երկու երկրների միջև կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների և ծրագրերի իրականացմանը:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողները սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:
Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) և սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան իր հերթին կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը, որն ուղղված է հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին, Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Արշակյանը խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ, և Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել: