Հայաստանում կայացել Է Եվրասիական մաքրության գավաթի՝ ԱՊՀ-ում առաջին ազգային վերապատրաստումը
Հայաստանում կայացել Է Եվրասիական մաքրության գավաթի՝ ԱՊՀ-ում առաջին ազգային վերապատրաստումը
Sputnik Արմենիա
Հայաստանից հետո Մաքուր խաղերի մեթոդաբանությունը կուսումնասիրեն Մոլդովայում՝ հուլիսի 15-16-ը, այնուհետև Բելառուսում՝ օգոստոսի 4-5-ը, Տաջիկստանում՝ օգոստոսի... 11.07.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Մաքուր խաղերի՝ բնության տարածքներից աղբի հավաքման և տեսակավորման թիմային բնապահպանական-կամավորական մրցույթի դասընթացը կայացել է հուլիսի 7-8-ը Հրազդանում՝ Ընտանիքի և երեխայի կենտրոնի տարածքում։Սա հաջորդ միջազգային մրցաշարի՝ Եվրասիական մաքրության գավաթի նախապատրաստական փուլն էր։ Մրցաշարին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների բնապահպան-ակտիվիստները:Կազմակերպիչները հայտնում են, որ վերապատրաստմանը մասնակցել են 20 փորձնակներ Հայաստանի 10 քաղաքներից՝ Երևան, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ, Դիլիջան, Բերդ, Ճամբարակ, Իջևան, Նոր Հաճն, Այգեպար: Մարզախաղը տեղի է ունեցել Հրազդանի ջրամբարում, որտեղ տեղադրվածէ հայկական դիցաբանության մեջ ջրի և մաքրության մարմնացում Ծովինարի քանդակը: Այդ իսկ պատճառով որոշվեց Ծովինարի կերպարն ընտրել որպես աշնանը սպասվող Հայաստանի մաքրության գավաթի խորհրդանիշ։Խաղացողները մրցել են հայտնաբերված և տեսակավորված աղբի քանակով, ինչպես նաև «Լավագույն գտածո» մրցույթում՝ խաղերի ամենաարտասովոր արտեֆակտի համար: Մաքուր խաղերը երբեմն անցկացվում են որպես առանձին իրադարձություն, երբեմն էլ անցկացվում է Մաքրության գավաթ, որը մի քանի օր շարունակ մի քանի քաղաք կամ երկիր միավորում է բնական տարածքների մաքրության համար պայքարում:«Մաքուր խաղերը, բացի բնապահպանական և կրթական ազդեցությունից, նաև դիվանագիտական և թիմբիլդինգի մեծ ներուժ ունեն, երբ տարբեր քաղաքների և երկրների մասնակիցները միավորվում են բարի գործի շուրջ և ճանաչում միմյանց խաղային ազարտի միջոցով: Մենք արդեն բազմիցս և ամեն անգամ հաջողությամբ կիրառել ենք այս ձևաչափը խոշոր միջազգային միջոցառումներում, ինչպիսիք են Արևելյան տնտեսական ֆորումը, Պետրբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, ԵԱՏՄ-ի «Կելեչեկ» երիտասարդական ֆորումը (Ղրղզստան), իսկ վերջերս նույնիսկ ՀԱՀ-ում այդ փորձը ներդրեցինք ԲՐԻՔՍ-ի երիտասարդական նորարարական գագաթնաժողովի շրջանակում»,-ասել է «Մաքուր խաղեր» միջտարածաշրջանային ՀԿ-ի միջազգային բաժնի ղեկավար Ալեքսեյ Կուպրյակովը:Հայաստանից հետո Մաքուր խաղերի մեթոդաբանությունը կուսումնասիրեն Մոլդովայում՝ հուլիսի 15-16-ը, այնուհետև Բելառուսում՝ օգոստոսի 4-5-ը, Տաջիկստանում՝ օգոստոսի 26-27-ը: «Մաքրության Եվրասիական գավաթ» նախագիծն անցկացվում է ՌԴ նախագահական դրամաշնորհների հիմնադրամի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Նոր Սերունդ» ծրագրի աջակցությամբ:«Մաքուր խաղեր» թիմային մրցումները սկսվել են 2014 թվականին Սանկտ Պետերբուրգում, Դմիտրի Իոֆեի նախաձեռնությամբ։ Այսօրվա դրությամբ դա հաջողված միջազգային ֆրանշիզ է, որն արդեն ընդգրկում է ավելի քան 30 երկիր: Միջոցառումներին մասնակցում է 30-ից 1500 մարդ, որոնք 1 ժամում 0,5-ից մինչև 20 տոննա աղբ են հավաքում։ Այդպիսի խաղի մասնակիցը միջինում կարող է 5-10 անգամ ավելի շատ աղբ հավաքել, քան սովորական կամավորական մաքրման կամ շաբաթօրյակների ժամանակ: Միջոցառումներն անցկացվում են փառատոնի ձևաչափով՝ հաղորդավարով, երաժշտությամբ և պիկնիկով։
Հայաստանից հետո Մաքուր խաղերի մեթոդաբանությունը կուսումնասիրեն Մոլդովայում՝ հուլիսի 15-16-ը, այնուհետև Բելառուսում՝ օգոստոսի 4-5-ը, Տաջիկստանում՝ օգոստոսի 26-27-ը:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Մաքուր խաղերի՝ բնության տարածքներից աղբի հավաքման և տեսակավորման թիմային բնապահպանական-կամավորական մրցույթի դասընթացը կայացել է հուլիսի 7-8-ը Հրազդանում՝ Ընտանիքի և երեխայի կենտրոնի տարածքում։
Սա հաջորդ միջազգային մրցաշարի՝ Եվրասիական մաքրության գավաթի նախապատրաստական փուլն էր։ Մրցաշարին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների բնապահպան-ակտիվիստները:
Կազմակերպիչները հայտնում են, որ վերապատրաստմանը մասնակցել են 20 փորձնակներ Հայաստանի 10 քաղաքներից՝ Երևան, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ, Դիլիջան, Բերդ, Ճամբարակ, Իջևան, Նոր Հաճն, Այգեպար: Մարզախաղը տեղի է ունեցել Հրազդանի ջրամբարում, որտեղ տեղադրվածէ հայկական դիցաբանության մեջ ջրի և մաքրության մարմնացում Ծովինարի քանդակը: Այդ իսկ պատճառով որոշվեց Ծովինարի կերպարն ընտրել որպես աշնանը սպասվող Հայաստանի մաքրության գավաթի խորհրդանիշ։
Խաղացողները մրցել են հայտնաբերված և տեսակավորված աղբի քանակով, ինչպես նաև «Լավագույն գտածո» մրցույթում՝ խաղերի ամենաարտասովոր արտեֆակտի համար: Մաքուր խաղերը երբեմն անցկացվում են որպես առանձին իրադարձություն, երբեմն էլ անցկացվում է Մաքրության գավաթ, որը մի քանի օր շարունակ մի քանի քաղաք կամ երկիր միավորում է բնական տարածքների մաքրության համար պայքարում:
«Մաքուր խաղերը, բացի բնապահպանական և կրթական ազդեցությունից, նաև դիվանագիտական և թիմբիլդինգի մեծ ներուժ ունեն, երբ տարբեր քաղաքների և երկրների մասնակիցները միավորվում են բարի գործի շուրջ և ճանաչում միմյանց խաղային ազարտի միջոցով: Մենք արդեն բազմիցս և ամեն անգամ հաջողությամբ կիրառել ենք այս ձևաչափը խոշոր միջազգային միջոցառումներում, ինչպիսիք են Արևելյան տնտեսական ֆորումը, Պետրբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, ԵԱՏՄ-ի «Կելեչեկ» երիտասարդական ֆորումը (Ղրղզստան), իսկ վերջերս նույնիսկ ՀԱՀ-ում այդ փորձը ներդրեցինք ԲՐԻՔՍ-ի երիտասարդական նորարարական գագաթնաժողովի շրջանակում»,-ասել է «Մաքուր խաղեր» միջտարածաշրջանային ՀԿ-ի միջազգային բաժնի ղեկավար Ալեքսեյ Կուպրյակովը:
Հայաստանում կայացել Է Եվրասիական մաքրության գավաթի՝ ԱՊՀ-ում առաջին ազգային վերապատրաստումը
Հայաստանից հետո Մաքուր խաղերի մեթոդաբանությունը կուսումնասիրեն Մոլդովայում՝ հուլիսի 15-16-ը, այնուհետև Բելառուսում՝ օգոստոսի 4-5-ը, Տաջիկստանում՝ օգոստոսի 26-27-ը: «Մաքրության Եվրասիական գավաթ» նախագիծն անցկացվում է ՌԴ նախագահական դրամաշնորհների հիմնադրամի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Նոր Սերունդ» ծրագրի աջակցությամբ:
«Մաքուր խաղեր» թիմային մրցումները սկսվել են 2014 թվականին Սանկտ Պետերբուրգում, Դմիտրի Իոֆեի նախաձեռնությամբ։ Այսօրվա դրությամբ դա հաջողված միջազգային ֆրանշիզ է, որն արդեն ընդգրկում է ավելի քան 30 երկիր: Միջոցառումներին մասնակցում է 30-ից 1500 մարդ, որոնք 1 ժամում 0,5-ից մինչև 20 տոննա աղբ են հավաքում։ Այդպիսի խաղի մասնակիցը միջինում կարող է 5-10 անգամ ավելի շատ աղբ հավաքել, քան սովորական կամավորական մաքրման կամ շաբաթօրյակների ժամանակ: Միջոցառումներն անցկացվում են փառատոնի ձևաչափով՝ հաղորդավարով, երաժշտությամբ և պիկնիկով։