00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 186 բուժառու սպասում է ՀՀ տեղափոխվելուն. Արցախի ԱՆ–ն` ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Armine Aleksanyan Արցախ, Հանրապետական բժշկական կենտրոն
 Արցախ, Հանրապետական բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Արցախում գտնվող ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ դա բացատրելով ԿԽՄԿ մեքենաներում «մաքսանենգ» ապրանքի հայտնաբերմամբ։
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների վերադարձը դեպի Արցախ»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Բացի այդ, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախի շրջափակման 212 օրվա ընթացքում արդեն 182 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը։ Հուլիսի 9-ին ադրբեջանական կողմը անջատել է նաև Արցախի գազամատակարարումը:
Լրահոս
0