https://arm.sputniknews.ru/20230711/anush-qlvojany-hh-azhum-pvokharinec-vigen-khachatrjanin-62363960.html
Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում փոխարինեց Վիգեն Խաչատրյանին
Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում փոխարինեց Վիգեն Խաչատրյանին
Sputnik Արմենիա
ՔՊ նոր պատգամավորը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։ 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T11:11+0400
2023-07-11T11:11+0400
2023-07-11T11:33+0400
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
վիգեն խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48148954_0:119:1600:1019_1920x0_80_0_0_9aad7cc55378b63348638e2579855dc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վիգեն Խաչատրյանին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։Ռուբինյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Անուշ Քլոյանի թեկնածությունը, քանի որ նա ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարն էր։Անուշ Քլոյանը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։Հիշեցնենք, որ հունիսի 21–ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:Նշենք, որ Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրն է։ Նա Երևանի ավագանու 2018 թ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ: Անուշ Քլոյանը 1998-2017 թթ աշխատել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48148954_180:0:1600:1065_1920x0_80_0_0_427ce49bbbd2af19734616a23397a093.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, աժ (ազգային ժողով), վիգեն խաչատրյան
պատգամավոր, աժ (ազգային ժողով), վիգեն խաչատրյան
Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում փոխարինեց Վիգեն Խաչատրյանին
11:11 11.07.2023 (Թարմացված է: 11:33 11.07.2023) ՔՊ նոր պատգամավորը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Անուշ Քլոյանը ՀՀ ԱԺ–ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վիգեն Խաչատրյանին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Անուշ Քլոյանի թեկնածությունը, քանի որ նա ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարն էր։
Անուշ Քլոյանը ԱԺ ամբիոնից հանդիսավորությամբ երդվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 21–ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրն է։ Նա Երևանի ավագանու 2018 թ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ: Անուշ Քլոյանը 1998-2017 թթ աշխատել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: