https://arm.sputniknews.ru/20230711/adrbejany-krkin-pakel-e-lachini-mijancqn-angam-karmir-khachi-meqenaneri-hamar-62362918.html
Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար
Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը: 11.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-11T10:43+0400
2023-07-11T10:43+0400
2023-07-11T11:14+0400
կարմիր խաչ
լաչինի միջանցք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62280721_0:192:2048:1344_1920x0_80_0_0_c91a9540e64fbbc08cb6d00a4c7d0f2d.jpg
Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները իբր մաքսանենգության փորձ են արել, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:Հավելենք, որ այս պահի դրությամբ չի հաջողվել ստանալ ԿԽՄԿ-ի պարզաբանումը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ վերականգնվեց։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62280721_0:0:2048:1536_1920x0_80_0_0_1e5dc9f85de19c8407ae3c6d62997d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, լաչինի միջանցք, արցախ
կարմիր խաչ, լաչինի միջանցք, արցախ
Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար
10:43 11.07.2023 (Թարմացված է: 11:14 11.07.2023) Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:
Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները իբր մաքսանենգության փորձ են արել, հայտնում է
Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:
«Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին»,– ասվում է հրապարակման մեջ։
Հավելենք, որ այս պահի դրությամբ չի հաջողվել ստանալ ԿԽՄԿ-ի պարզաբանումը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին,
որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով
բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Հունիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
վերականգնվեց։