00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պալիատիվ խնամքը բոլորի համար չէ. Հայաստանում անցավ կյանքի խնդիրը դեռ արդիական է

Հիվանդանոցում - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Հիվանդանոցում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի երկու խիտ բնակեցված մարզերում պալիատիվ օգնություն չի իրականացվում, և հիվանդների մեծ մասը չի ստանում անհրաժեշտ օփիոիդներ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Պալիատիվ խնամքը մարդու իրավունքն է անցավ ու արժանապատիվ կյանքի, մինչև մահ։ Հիմնական խնդիրն է թեթևացնել ցավը և որակյալ խնամք, ինչպես նաև սոցիալական, հոգեբանական և հոգևոր աջակցություն տրամադրել հիվանդին և նրա մտերիմներին: Սակայն պալիատիվ խնամքը Հայաստանում ոչ բոլորին է հասանելի։ Երկու մարզերում՝ Շիրակում և Լոռիում, նման ծառայություններ ընդհանրապես չեն մատուցվում, մի շարք մարզերում էլ ծառայությունների մի մասը վճարովի է։
Հայաստանում քաղցկեղով հիվանդների շահերն ու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև պալիատիվ խնամքի մասին հանրությանը իրազեկելու արշավ իրականացնող «Հենարան» հիմնադրամի համահիմնադիր Հռիփսիմ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում կա 31 հաստատություն և ծառայություն, որը մատուցում է նման ծառայություններ՝ վճարովի և անվճար հիմունքներով:
«Հաշվի առնելով այս երկու մարզերի (Շիրակը՝ 230,5 հազար մարդ և Լոռի՝ 211,6 հազար մարդ) բնակչությունը, հարց է առաջանում, թե ինչն է խանգարում օգնել այս մարզերի անբուժելի հիվանդներին՝ կա՛մ տեղական բժշկական կենտրոնները չեն ցանկանում դա անել, կա՛մ կապված է լիցենզավորման հետ, վերջինս քիչ հավանական է, քանի որ այդ օգնությունը ցուցաբերվում է այլ մարզերում»,- ասաց նա։
«Գյումրի բժշկական կենտրոնի» գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ այս պահին հիվանդանոցը չի կարող մատուցել այս ծառայությունը, քանի որ մարզում չկա և չի եղել համապատասխան ծառայություն՝ համապատասխան մասնագետներով ու ենթակառուցվածքներով։
«Առաջին հերթին պետք է լուծել տարածքի հարցը, անհրաժեշտ է նաև լիցենզիա ստանալ և կադրեր պատրաստել, սա շատ դժվար է և ծախսատար»,- ասաց նա։
Sputnik Արմենիան առողջապահության նախարարություն է դիմել պարզելու, թե որ մարզերի բնակիչները կարող են պալիատիվ բուժօգնություն ստանալ, ինչ ծառայություններ են մատուցվում պետպատվերով և քանի մարդ կարիք ունի պալիատիվ օգնության, սակայն նախարարությունը տվյալներ չի տրամադրել՝ նշելով, որ նման վիճակագրություն չի իրականացվում։
Փոխարենը վիճակագրություն իրականացրել է «Հենարան» հիմնադրամը, որի հաշվարկներով, Հայաստանում 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի։ Ավելին, 40%-ը (1440 մարդ) ունի քաղցկեղ, և նրանցից միայն 500-ն է ապրում Երևանում, մնացածը՝ մարզերում, ինչը բարդացնում է պալիատիվ օգնության հասանելիությունը։ Միջին հաշվով ամեն օր ցավից տառապում է 3370 մարդ (պալիատիվ օգնության կարիք ունեցողների 93,7%-ը):
ՄՈւԿ–ով հիվանդ Լյուդվիգի կյանքը կհեշտանա. անհույս թվացող թույլտվության հետքերով
«Հայաստանում շատերը կարծում են, որ եթե հիվանդությունն անբուժելի է, ապա այն պետք է ընթանա անտանելի ցավով և տառապանքով, մինչդեռ արդյունավետ ցավազրկման և պալիատիվ օգնության շնորհիվ կարելի է ապրել առանց նման տառապանքի»,- ասաց հիմնադրամի ղեկավար Հռիփսիմե Մարտիրոսյանը տեղեկացնելով, որ ժամանակակից պալիատիվ խնամքն առաջարկում է ցավազրկող դեղամիջոցների լայն տեսականի, բայց ցավը կառավարելու համար հաճախ անհրաժեշտ են օփիոիդներ: Բայց, ինչպես պարզվում է , Հայաստանում խնդիրը կապված է ոչ այնքան օփիոիդների առկայության, որքան բնակչության շրջանում տեղեկատվության պակասի հետ։ Շատերը հրաժարվում են դեղորայք ընդունելուց՝ վախենալով կախվածությունից։
Մարտիրոսյանի խոսքերը հաստատում են նաեւ առողջապահության նախարարությունից ստացված տվյալները. ՄԱԿ-ի Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդը անցյալ տարի Հայաստանի համար հաստատել է ափիոնային թմրամիջոցների 12,5 կգ քվոտա, սակայն օգտագործվել է ընդամենը 2 կգ։
Բացի թվերից, կա կենդանի օրինակ. Գյումրիի 80-ամյա բնակիչ Լ.Կ.-ն մինչ մահը մի քանի ամիս տառապել է ցավերից, սակայն ոչ մի դեղամիջոց չի ընդունել և չի ստացել անհրաժեշտ պալիատիվ օգնություն։
«Նրա ընտանիքի անդամներն ապրում են արտերկրում, սակայն կազմակերպել էին նրա խնամքը, բայց կինը ոչ այնքան խնամքի, որքան ցավազրկման կարիք ուներ, բառացիորեն անհնար էր նրան դիպչել։ Եթե պալիատիվ կենտրոն գործեր, նրա տառապանքը հաստատ ավելի քիչ կլիներ։ Ցավալի է»,- ասաց մահացածի հարազատներից մեկը՝ Կարինե Կարապետյանը։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ տարեկան 40 միլիոն մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի, նրանց 78%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Սակայն կարիքավորների միայն մոտ 14%-ն է համապատասխան խնամք ստանում։ Շահառուների մեծամասնությունը քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն են՝ սիրտ-անոթային (38,5%), ուռուցքաբանական (34%), քրոնիկ շնչառական հիվանդություններ (10,3%), ՁԻԱՀ (5,7%) և շաքարախտ (4,6%):
Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային խորհուրդը հանգել է այն եզրակացմանը, որ 2018 թվականին աշխարհի բնակչության 79 տոկոսից (հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ապրող) ընդամենը 13 տոկոսն է օգտագործել օփիոիդներ՝ ցավազրկման և տառապանքը թեթևացնելու համար:
Լրահոս
0