00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին պատմել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի մուտքն Արցախ

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի հետ
Բաժանորդագրվել
Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով անհրաժեշտ են միջազգային կոնկրետ քայլեր: Խորվաթիայում հուլիսի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով հունիսի 15-ից խոչընդոտներ են ստեղծվել անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկ համաժողովին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ 2023 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է Լաչինի միջանցքի խնդրի շուրջ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարարի հետ։ Բացի այդ, այս, ինչպես նաև մի շարք այլ հումանիտար հարցեր նա բարձրացրել է Ադրբեջանում։
Բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի․ Արարատ Միրզոյան
Լրահոս
0