https://arm.sputniknews.ru/20230709/hh-um-vardavari-pahqi-verjin-orn-e-tujlatreli-e-ogtagvortsel-dzkneghen-ev-katneghen-62303765.html
ՀՀ-ում Վարդավառի պահքի վերջին օրն է. թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն
ՀՀ-ում Վարդավառի պահքի վերջին օրն է. թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն
Sputnik Արմենիա
Վարդավառն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։ 09.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-09T12:06+0400
2023-07-09T12:06+0400
2023-07-09T12:06+0400
վարդավառ
հիսուս քրիստոս
հայ առաքելական եկեղեցի
պահք
պայծառակերպություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60289657_0:56:1280:776_1920x0_80_0_0_7ee1f2d58f8670e3c67b825160bba22b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքի պահքի վերջին օրն է այսօր։ Հայ եկեղեցում այն կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին օրը, այսինքն` այսօր նավակատիք է և արդեն թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն:Այս տարի Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:Հին հայկական տոնական ծիսակարգից պահպանվել է միմյանց վրա վարդաջուր ցողելու սովորույթը:Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը»:Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60289657_0:0:1138:853_1920x0_80_0_0_eaf153c3d224a876a337fe68af1344fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդավառ, հիսուս քրիստոս, հայ առաքելական եկեղեցի, պահք, պայծառակերպություն
վարդավառ, հիսուս քրիստոս, հայ առաքելական եկեղեցի, պահք, պայծառակերպություն
ՀՀ-ում Վարդավառի պահքի վերջին օրն է. թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն
Վարդավառն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքի պահքի վերջին օրն է այսօր։ Հայ եկեղեցում այն կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին օրը, այսինքն` այսօր նավակատիք է և արդեն թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն:
Այս տարի Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Հին հայկական տոնական ծիսակարգից պահպանվել է միմյանց վրա վարդաջուր ցողելու սովորույթը:
Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը»:
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ։