https://arm.sputniknews.ru/20230708/zintsarajvoghnery-gerevarvel-en-hh-taratsqic-mip-y-kdimi-mijazgajin-kazmakerputjunnerin-62292477.html
Զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքից․ ՄԻՊ-ը կդիմի միջազգային կազմակերպություններին
Զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքից․ ՄԻՊ-ը կդիմի միջազգային կազմակերպություններին
Sputnik Արմենիա
Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո: 08.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-08T17:12+0400
2023-07-08T17:12+0400
2023-07-08T17:13+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
անահիտ մանասյան
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58664412_0:0:1600:901_1920x0_80_0_0_00f69566815033259dbb818408544bc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով զինծառայողներ Կարեն Ղազարյանի և Հարություն Հովակիմյանի գերեվարմանը ադրբեջանական զինուժի կողմից։«ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից»,-նշում է ՄԻՊ-ը։Այս առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այդ գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:Մանասյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում ՄԻՊ աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։Նշենք, որ Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին հուլիսի 7-ին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման։Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58664412_144:0:1563:1064_1920x0_80_0_0_18ee3ae27f43ef6dc744a0d0a536f05b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անահիտ մանասյան, հհ միպ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անահիտ մանասյան, հհ միպ
Զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքից․ ՄԻՊ-ը կդիմի միջազգային կազմակերպություններին
17:12 08.07.2023 (Թարմացված է: 17:13 08.07.2023) Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով զինծառայողներ Կարեն Ղազարյանի և Հարություն Հովակիմյանի գերեվարմանը ադրբեջանական զինուժի կողմից։
«ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից»,-նշում է ՄԻՊ-ը։
Այս առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այդ գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
«Զինծառայողները գերեվարվել են ՀՀ ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները»,-ասված է ՄԻՊ հայտարարությունում։
Մանասյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում ՄԻՊ աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։
Նշենք, որ Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին հուլիսի 7-ին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման։
Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ
կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին
հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները`
Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը
կալանավորել է նրանց։
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով
մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։