https://arm.sputniknews.ru/20230706/ukrainajum-azgajnacrel-en-iljushin-aviacivon-hamaliri-aktivnery-62209393.html
Ուկրաինայում ազգայնացրել են «Իլյուշին» ավիացիոն համալիրի ակտիվները
Ուկրաինայում ազգայնացրել են «Իլյուշին» ավիացիոն համալիրի ակտիվները
Sputnik Արմենիա
Համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման ոլորտում Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից... 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T14:52+0400
2023-07-06T14:52+0400
2023-07-06T15:02+0400
ուկրաինա
ռուսաստան
ավիացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1452/64/14526488_0:0:1600:901_1920x0_80_0_0_102713766de7e62055024f37a79f8700.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում ազգայնացրել են ռուսական Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության ակտիվները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը պատժամիջոցներ է կիրառել Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության նկատմամբ` նրանից բռնագանձելով ավելի քան 4 մլն դոլարի ակտիվ:Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային է փոխանցվել ավելի քան 4 մլրդ դոլար արժողությամբ ԱՆ-140-100 ուղևորատար ինքնաթիռի տիպային կառուցվածքը, որը Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկությունը 2010 թվականին հանձնել է «Անտոնով» պետական ձեռնարկությանը փորձարկումներ անցկացնելու համար:Իլյուշինի անվան ավիացիոն համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1452/64/14526488_179:0:1600:1066_1920x0_80_0_0_95d82844ec21aa5fde19cc16b9bb7c15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ավիացիա
ուկրաինա, ռուսաստան, ավիացիա
Ուկրաինայում ազգայնացրել են «Իլյուշին» ավիացիոն համալիրի ակտիվները
14:52 06.07.2023 (Թարմացված է: 15:02 06.07.2023) Համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման ոլորտում Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում ազգայնացրել են ռուսական Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության ակտիվները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը պատժամիջոցներ է կիրառել Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության նկատմամբ` նրանից բռնագանձելով ավելի քան 4 մլն դոլարի ակտիվ:
«Դատախազության նյութերի հիման վրա ազգայնացվել են ռուսական ավիաընկերության ակտիվները։ Գլխավոր դատախազի նյութերի և հավաքած ապացույցների հիման վրա բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցը՝ «Ռոստեխ» պետական կորպորացիային պատկանող ակտիվները Ուկրաինային փոխանցելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային է փոխանցվել ավելի քան 4 մլրդ դոլար արժողությամբ ԱՆ-140-100 ուղևորատար ինքնաթիռի տիպային կառուցվածքը, որը Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկությունը 2010 թվականին հանձնել է «Անտոնով» պետական ձեռնարկությանը փորձարկումներ անցկացնելու համար:
Իլյուշինի անվան ավիացիոն համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է։