00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս տարին սկսվեց 100 օրվա խոստումով և շարունակվում է 100 օրվա խոստումով։
Երևի հիշում եք՝ փետրվարին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն առաջարկեց՝ տվեք ինձ գործադիր ղեկավարի 100 օրվա լիազորություններ, և յուրաքանչյուր ղարաբաղցի իր վրա կզգա դրական փոփոխությունները։ Առաջարկը չընդունվեց, ինչը թերևս, շատ էլ շահեկան է պարոն Բաբայանի համար, որն այսուհետ կարող է ասել՝ այ եթե հանձնեիք ինձ գործադիր իշխանությունը, հիմա իրավիճակը Ստեփանակերտում օրեցօր չէր վատթարանա։
Հիմա երեք ամիս, կամ մոտավորապես 100 օր է ուզում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` խոստանալով իր պրոֆեսիոնալ թիմով բեկում մտցնել հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ճիշտ է, նա նաև պայման է դնում՝ այդ ընթացքում Հայաստանի վարչապետը պետք է ընդհանրապես չխոսի։ Համաձայնեք՝ անիրագործելի պայման է։
Տվեք ինձ 100 օր, եւ ես կլուծեմ բոլոր հարցերը
Մի մարդ, որը իշխանության է եկել ժողովրդի առջև բոցաշունչ ելույթներով, անընդհատ շփվել է մարդկանց հետ ուղիղ եթերների միջոցով և բոլոր հնարավոր ամբիոններից շարունակում է արդարացնել ու արդարացնել իր պաշտոնավարման ժամանակ հայերի կրած ծանր պարտությունը, դժվար թե կարողանա լռել գեթ մեկ շաբաթ։ Մանավանդ, որ իր թիմակիցները ընդհանրապես ձայն չեն հանում և սպասում են առաջնորդի հերթական ելույթին, որպեսզի «անհերքելի» փաստերով ու թվերով հիմնավորեն այն։
Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն այս առումով վերհիշում է Երվանդ Օտյանի ընկեր Փանջունուն, որը ծնվելուց հետո երկար ժամանակ ընդհանրապես չէր խոսում, բայց երբ վերջապես սկսեց խոսել, բերանը փակել չէր լինում։ Բժիշկը տղայի հորն ասաց. «Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
- Բայց տանը մեջ սա դիմացվելիք բան չէ։
- Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը, - պատասխանեց բԺիշկը։
Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.
«Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…»…
Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ»:
Սակայն շատերն էլ հենց հայ ժողովրդին են մեղադրում Ղարաբաղի հանդեպ անտարբերության համար։ Ահա մի օրինակ «Ֆեյսբուքից». «Ամեն անգամ, երբ Արցախի ու արցախահայության մասին գրառման տակ մեկնաբանությունները կարդում եմ, հասկանում եմ, որ Արցախը չենք կորցրել, մենք հայ տեսակն ենք կորցրել։ Երբ հայը էլ հայ չի… փառք Աստծո, աշխարհում լիքը սիրուն երկրներ կան ապրելու, գնացեք ապրեք։ Իսկ Արմենիան այլևս կարևոր չի՝ արդյոք հնդիկներին կպատկանի, պարսիկներին, թե ում: Էս անուշ արևը ափսոս ա միայն բարոյազուրկներին շողա, տվեք երկիրը, թող ուրիշները ծաղկեցնեն»։
Օգտատերերից մեկն էլ պատմում է. «2007-ին, երբ իմ վրա հարձակում եղավ, որի հետևանքով հայտնվեցի հիվանդանոցում, այդ օրերին հանրապետական պատգամավոր, իմ ընկեր Արմեն Աշոտյանը, չնայած սուր քաղաքական պայքարին ու լարված իրավիճակին, մի ժամ չանցած այնտեղ էր։ Այնտեղ էր նաև ընդդիմադիր, այդ օրերին իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը, որի պայքարին ես հավատում էի։ Հավատում էի, որ ուզում եմ ապրել մի այնպիսի Հայաստանում, որը կլինի ամուր, անվտանգ, ժողովրդավար ու առանց քաղաքական բանտարկյալների։ Տարիներ անց Արմեն Աշոտյանը հայտնվեց բանտում՝ դառնալով դասական քաղբանտարկյալ։ Աշոտյանի կալանավորման որոշումն ու պատճառները զուտ քաղաքական են՝ թելադրված իշխանության և նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոչինչ, Արմենը կդիմանա, սա էլ կանցնի»։
Երեկ Հայաստանի ղեկավարները շնորհավորում էին քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ, այնինչ հայաստանցիներից մեկը սոցիալական ցանցում գրել է. «2018 թվականից Հայաստանում շատ կոնկրետ խմբի կողմից տապալված է սահմանադրական կարգը: Մինչ օրս Սահմանադրությունը ենթարկվում է բազմատեսակ բռնաբարությունների: Խոսքի ազատությունը ճնշվում է տարատեսակ նորաստեղծ քրեական հոդվածներով, բազմակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի արարք, երկրի սահմանների պաշտպանություն, տարածքային ամբողջականություն ու ներքին անվտանգություն հասկացություններից խոսելն անգամ ծիծաղելի է: 2018-ից Հայաստանում չի գործում իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը. օրենսդիրը ենթարկվում է գործադիրին, դատական իշխանությունն ամբողջությամբ ենթարկվում է ոչ թե Սահմանադրությանը, այլ երկրի իշխանությունը զավթած դավաճանական ռեժիմին», փաստում է օգտատերը, հույս հայտնելով. «Թող որ հաջորդ տարի հուլիսի 5-ին նշելու բան ունենանք...»։
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Այն օրը, երբ Արցախը կսկսի բանակցել Ադրբեջանի հետ, Արցախ գոյություն չի ունենա. Օսկանյան
Լրահոս
0