https://arm.sputniknews.ru/20230706/takeshi-kitanvon-galis-e-hajastan-na-20-rd-voske-tsirani-hjury-klini-62216967.html
Տակեշի Կիտանոն գալիս է Հայաստան. նա 20-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի
Տակեշի Կիտանոն գալիս է Հայաստան. նա 20-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի
Sputnik Արմենիա
Կիտանոն համարվում է ժամանակակից ճապոնական կինոյի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T17:03+0400
2023-07-06T17:03+0400
2023-07-06T17:47+0400
հայաստան
«ոսկե ծիրան» կինոփառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62216068_0:46:1600:946_1920x0_80_0_0_7a8bc518db33457f489a4568347ed596.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ճապոնացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, կատակերգակ Տակեշի Կիտանոն։Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից։Տակեշի Կիտանոն ժամանակակից կինոյի կարկառուն ներկայացուցիչներից է։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 2 տասնյակից ավելի ֆիլմերի սցենարիստ։ Կիտանոն 3 անգամ ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի, 1 Սեզարի, մի քանի անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Հրավառությունը» (1997թ.)։ Այս ֆիլմը բարձր է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից, արժանացել Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի», Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվել է լավագույն ոչ եվրոպական ֆիլմ, ճապոնական «Երկնագույն ժապավեն» կինոփառատոնում ևս հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։Կիտանոն գրել է նաև ավելի քան հիսուն գիրք` բանաստեղծություններ և կինոքննադատություններ, ինչպես նաև մի քանի վեպ, որոնցից մի քանիսը որպես սցենարներ օգտագործվել են այլ ռեժիսորների կողմից։ Նա նաև արդեն տարիներ շարունակ հայտնի հեռուստահաղորդավար է, նաև դասավանդում էի Տոկիոյի համալսարանում։Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։Հետ նայելով գալիքին. 20-ամյա «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62216068_58:0:1477:1064_1920x0_80_0_0_66106acc296208e2492e35a60990be4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ոսկե ծիրան» կինոփառատոն
հայաստան, «ոսկե ծիրան» կինոփառատոն
Տակեշի Կիտանոն գալիս է Հայաստան. նա 20-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի
17:03 06.07.2023 (Թարմացված է: 17:47 06.07.2023) Կիտանոն համարվում է ժամանակակից ճապոնական կինոյի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ճապոնացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, կատակերգակ Տակեշի Կիտանոն։
Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից։
Տակեշի Կիտանոն ժամանակակից կինոյի կարկառուն ներկայացուցիչներից է։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 2 տասնյակից ավելի ֆիլմերի սցենարիստ։ Կիտանոն 3 անգամ ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի, 1 Սեզարի, մի քանի անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Հրավառությունը» (1997թ.)։ Այս ֆիլմը բարձր է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից, արժանացել Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի», Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվել է լավագույն ոչ եվրոպական ֆիլմ, ճապոնական «Երկնագույն ժապավեն» կինոփառատոնում ևս հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Կիտանոն գրել է նաև ավելի քան հիսուն գիրք` բանաստեղծություններ և կինոքննադատություններ, ինչպես նաև մի քանի վեպ, որոնցից մի քանիսը որպես սցենարներ օգտագործվել են այլ ռեժիսորների կողմից։ Նա նաև արդեն տարիներ շարունակ հայտնի հեռուստահաղորդավար է, նաև դասավանդում էի Տոկիոյի համալսարանում։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։