00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ բավարարված չեն Ադրբեջանի և Թուրքիայի պայմանները, ԵՄ–ն չի աջակցի ՀՀ–ին. Բոշյան

© Sputnik / Hovhannes ShoghikyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետի դիտարկմամբ` տեխնիկական աջակցության տրամադրման ՀՀ–ի խնդրանքը մերժելով` ԵՄ–ն «կտրում է Հայաստանի ոտքը», որ այլ հարցերով չդիմի։
Եվրամիության կողմից ՀՀ–ին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքը մերժելը տրամաբանական էր, քանի որ դեռ չեն բավարարվել Հայաստանին ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստան կատարած այցի ընթացքում նախագահ Անջեյ Դուդային հիշեցրել է, որ ՀՀ–ն դիմել էր Եվրամիությանը՝ խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով, սակայն ԵՄ–ն մերժել էր։ Եվրամիությունն իր որոշումը բացատրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերով, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Մինչդեռ խոսքը տեխնիկան օժանդակության մասին է, որը պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակ է հետապնդում և այդ մեխանիզմով աջակցություն հատկացվում է Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և այլ երկրների, որոնք ևս առանց կոնֆլիկտի չեն։
ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարում առաքելություն ուղարկել Արցախ ու Լաչինի միջանցք. Նիկոլ Փաշինյան
Թեպետ խոսքը տեխնիկական աջակցությանն էր վերաբերում, այնուամենայնիվ, Բոշյանի կարծիքով, այդ մերժումով ԵՄ–ն «կտրում է Հայաստանի ոտքը», որ այլ հարցերում չդիմի։
«Այստեղ ցինիկության գագաթնակետն է, երբ ասում են խաղաղություն ենք ուզում, կոնֆլիկտից խուսափելու համար ենք մերժում։ Ուրեմն մնացած տեղերը, որ դուք զենք եք տալիս, այնտեղ ամեն ինչ խաղա՞ղ է, կոնֆլիկտ չկա՞, մնացել էր Հայաստանը։ Պետք է հասկանալ, որ դա երկակի ստանդարտների քաղաքականություն է»,–ասաց Բոշյանը։
Փորձագետը ԵՄ–ի կողմից մերժումը նաև մի քանի այլ տեսանկյունից է դիտարկում. նախ տարածաշրջանում որպես հզոր ուժ ՌԴ–ի առկայությամբ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք դե ֆակտո ամեն կերպ փորձում են այնպես անել, որ Արցախի հայությունը դեռ կարողանա քիչ թե շատ պետականության որոշակի ինստիտուտներ ունենալով՝ պատերազմում պարտությունից հետո գոյություն ունենալ։
Մյուս կողմից այդ մերժումը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններով։
«Այո, իրենք չեն տա մեզ որևէ աջակցություն այնքան ժամանակ, քանի բավարարված չեն Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պայմանները. Թուրքիան իրենց ուղղակի դաշնակիցն է ՆԱՏՕ–ի տեսանկյունից, ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ Ադրբեջանը գեոպոլիտիկ մասնակից է էներգետիկ միջանցքների և Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ճանապարհների: Հետևաբար` քանի Ադրբեջանի և Թուրքիայի պայմանները բավարարված չեն, որևէ աջակցություն Հայաստանին չի տրամադրվի»,–նշեց նա։
Բոշյանը միևնույն ժամանակ կապ է տեսնում նաև ԵՄ–ի կողմից տեխնիկական աջակցության մերժման և ԱՄՆ դեսպանի վերջին ելույթների միջև. դեսպանը, երբ հայտարարում էր, որ արցախահայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում հնարավոր է, այդ կերպ բացառել է վտանգները Ադրբեջանից։
«Այսինքն` Արևմուտքը միայն մեկ ճանապարհ է տեսնում` Հայաստանը սեփական տարածքները պետք է կորցնի, և ամենակարևորը` Ռուսաստանը պետք է ոտքը քաշի այստեղից։ Այդ տեսանկյունից է պետք նայել այս մերժմանը»,–հավելեց մեր զրուցակից։
Ստեղծված իրավիճակում փորձագետը կարծում է, որ Հայաստանը արտաքին քաղաքականություն վարելիս պետք է հաշվի առնի վերոնշյալ հանգամանքը և Ռուսաստանի հետ փորձի իր անվտանգային հարցերը լուծել։
Լրահոս
0