00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մարդը փող չունի, պետությունը վարկ է տալիս. սահմանամերձ գյուղերում սխալ գործիք է կիրառվում

Գյուղացին փող չունի, պետությունը վարկ է տալիս. Սահմանամերձ գյուղերում սխալ գործիք է կիրառվում
Բաժանորդագրվել
Եթե կառավարությունը որոշել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության խնդիր լուծել, ապա, փորձագետի խոսքով, դրա համար պետք է այլ միջոցներ կիրառի։
Սահմանամերձ բնակավայրերում պետական սուբսիդավորմամբ վարկով տուն կառուցելու ծրագիրը Հայաստանի սահմանամերձ գյուղերում չի կարող աշխատել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով կառավարության վերջին նիստում ներկայացրած ծրագրի ոչ այնքան դրական ցուցանիշները։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում որոշ տվյալներ ներկայացվեցին 2023թ–ից մեկնարկած ծրագրի ընթացքից։ Պարզվեց, որ նախապես կանխատեսված հարյուրավոր վարկերի փոխարեն սահմանամերձ գյուղերից առ այսօր ընդամենը 21 հայտ է ստացվել։ Տավուշի մարզում տրամադրվել է 3 վարկ Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաշեն գյուղերում, որոնցով շինարարությունն արդեն մեկնարկել է։ Եվս 3 վարկ էլ հաստատվել է` 2-ը` Բերքաբերում, 1-ը` Կիրանցում։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղից 3 հայտ է ներկայացվել, որոնցից դեռևս 1-ն է շինթույլտվություն ստացել։ Վայոց Ձորի մարզում 4 հայտատու կա Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից։ Սյունիքի մարզից 8 հայտ է եղել, Արարատի մարզից` 0։
«Դա այն գործիքը չէ, որ կարող է աշխատել գյուղական բնակավայրերում, և, եթե սկզբից մտածեին, կհասկանային։ Պարզ է, որ այստեղ տնտեսական պատճառ էլ կա, վստահության պակասի հարց էլ կա, բայց գլխավորը դա չէ։ Սա պարզապես ճիշտ հաշվարկած գործիք չէ, որով փորձում են այդ խնդիրը լուծել»,– ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ վարկային ցանկացած ծրագիր երկարաժամկետ ծախս է ենթադրում, ուստի դրանից օգտվող քաղաքացին պետք է վստահություն ունենա, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում իր ձեռք բերած գույքը և՛ գինն է պահպանելու, և՛ անվտանգ է լինելու, և՛ որ ինքն էլ շարունակելու է ապրել այդ վայրում։
Ըստ փորձագետի` այսօր նման վստահություն չունեն ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի, այլև ՀՀ ցանկացած այլ տարածքում ապրող քաղաքացիները։
Միքայելյանի համոզմամբ` եթե կառավարությունն իրոք որոշել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության խնդիր լուծել, ապա դրա համար բոլորովին այլ միջոցներ պետք է կիրառի։ Օրինակ` ոչ թե էժան վարկեր առաջարկի գյուղացիներին, այլ էժան շինանյութ տրամադրի։
Բացի այդ, փորձագետը փաստում է, որ սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, կան դատարկված տներ շատ էժան գնով, հետևաբար տան խնդիր ունեցողը հնարավորություն ունի թանկարժեք նորակառույց տան փոխարեն պատրաստի տուն գնել շատ ավելի էժան գնով։ Բայց պետությունն այս տարբերակը իր ծրագրերում չի դիտարկում։
«Սա կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան բանկի միջոցով վարկեր տրամադրելը։ Ընդհանրապես անհարիր, անհամապատասխան գործքների կիրառումը որևէ արդյունքի չի բերելու։ Նման ծրագրերը, հատկապես սահմանամերձ համայնքներում լինում են շատ անարդյունավետ, դրանց վրա կատարվող ծախսը շատ ավելի մեծ է լինում, քան դրանցից ստացված օգուտը։ Այդ ծրագրերով ուղղակի մսխվում են պետության գումարները»,– կարծում է տնտեսագետը։
Միքայելյանի դիտարկմամբ` եթե կառավարությունն ուզում է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ մնան և շարունակեն ապրել, ապա նախևառաջ պետք է նրանց անվտանգության հարցը լուծի, ոչ թե երկրորդական խնդիրների վրա գումար ու ջանքեր վատնի։
Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի նիստում։
Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, դրանից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
Կառավարության կանխատեսմամբ` մինչև 2024 թվականի ավարտը Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում առնվազն 550 ընտանիք պետք է պետության աջակցությամբ տուն կառուցի։ 2023 թվականի պետական բյուջեով այդ ծրագրին հատկացվել է 466 միլիոն դրամ, 2024 թվականի համար նախատեսվում է տրամադրել ևս 1.5 միլիարդ։
Պետության երաշխավորմամբ բանկը յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրում է առավելագույնը 16 մլն դրամ։ Պայմանագիրը կնքելուց հետո շահառուն պարտավորվում է 3 տարի ժամկետում տան կառուցումը հասցնել ավարտին և ներկայացնել ավարտական ակտը։ Հակառակ դեպքում գնահատվում է, որ տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել և աջակցություն դադարեցվում է։ Ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ բնակավայրերը։
Երևանցիներն օդի փոխարեն փոշի՞ են շնչում. ի՞նչ վիճակ է ՀՀ–ում օդի աղտոտվածության առումով
Լրահոս
0