https://arm.sputniknews.ru/20230706/lernajin-gharabaghi-bnakchutjuny-karvogh-e-aranc-snndamterqi-mnal-zakharvovan-dimel-e-baqvin-62210956.html
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի մնալ. Զախարովան դիմել է Բաքվին
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի մնալ. Զախարովան դիմել է Բաքվին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T15:25+0400
2023-07-06T15:25+0400
2023-07-06T15:43+0400
ռուսաստան
ադրբեջան
մարիա զախարովա
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62208852_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9840b3942cb7b4f153c0c81c036a0f4b.jpg
Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:Դա, նրա խոսքով, հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի հայտարարության դրույթներին։«Մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը քաղաքացիական նպատակներով», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողություններին, ապա դրանք կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը։ Զախարովայի խոսքով՝ դրանք կընթանան երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հունով։Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ զորախմբի գծով։«Եվ, իհարկե, շատ բան հենց կողմերից է կախված, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,- նա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62208852_219:0:1659:1080_1920x0_80_0_0_ca4d5780742ad3ce5fc97239312dffd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա, լաչինի միջանցք, видео
ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա, լաչինի միջանցք, видео
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի մնալ. Զախարովան դիմել է Բաքվին
15:25 06.07.2023 (Թարմացված է: 15:43 06.07.2023) Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Ըստ առկա տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների մնալ»,- ասել է Զախարովան։
Դա, նրա խոսքով, հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի հայտարարության դրույթներին։
«Մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը քաղաքացիական նպատակներով», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողություններին, ապա դրանք կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը։ Զախարովայի խոսքով՝ դրանք կընթանան երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հունով։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ զորախմբի գծով։
«Եվ, իհարկե, շատ բան հենց կողմերից է կախված, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,- նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։