https://arm.sputniknews.ru/20230706/kgmsn-n-marzakan-kvochumner-e-tvel-mi-sharq-haj-marzikneri-62220973.html
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
Sputnik Արմենիա
Այս պահին Հայաստանն արդեն 201 մեդալ ունի միջազգային մրցաշարերից։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T17:09+0400
2023-07-06T17:09+0400
2023-07-06T17:14+0400
կոչում
մարզիկ
կարեն գիլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62217822_35:0:1589:874_1920x0_80_0_0_61f0ea4f0541cb1fd438a63d85899245.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից ստացել են մարզական կոչումներ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։«ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն են արժանացել կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրությունում:Եվս 23 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման:Մասնավորապես՝ Հայաստանի ակրոբատիկայի թիմի անդամները, որոնք վերջերս հաղթանակով էին վերադարձել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարից: Արինա Հարությունյանն ու Վահան Բունիաթյանը բրոնզե մեդալ էին նվաճել մեծահասակների, իսկ Վահե Սարգսյանն ու Մանե Օհանյանը՝ 13-19 տարեկանների խառը զույգերի պայքարում:ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի անդամներ Ժաննա Շահնազարյանը, Աշոտ Պետրոսյանը, Լևիկ Հակոբյանն ու Գառնիկ Սահակյանo, ինչպես նաև լողորդներ Դիանա Մուսայելյանը, Դավիթ Սարգսյանը, Միքայել Ավետիսյանը, Ալեքս Աբրահամյանը և Մաքսիմ Շատալովը, սամբիստ Արմեն Աղումյանը, բռնցքամարտիկներ Արթուր Մկրտչյանը, Արմեն Պողոսյանը և Աղվան Ալեքսանյանը, ծանրորդներ Հովհաննես Ղահրամանյանը և Սեյրան Խուդանյանը, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Սեդա Գաբրիելյանն ու Գևորգ Մելքոնյանը, սեղանի թենիսի մարզիկներ Էդուարդ Անտոնյանը և Վարդգես Սարոյանը:ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62217822_212:0:1377:874_1920x0_80_0_0_3e6523404baa4fa9f3bbdf97edea2a10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոչում, մարզիկ, կարեն գիլոյան
կոչում, մարզիկ, կարեն գիլոյան
Մի շարք մարզիկներ արժանացել են միջազգային կարգի սպորտի վարպետի ու ՀՀ սպորտի վարպետի կոչման
17:09 06.07.2023 (Թարմացված է: 17:14 06.07.2023) Այս պահին Հայաստանն արդեն 201 մեդալ ունի միջազգային մրցաշարերից։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից ստացել են մարզական կոչումներ։ Այս մասին հայտնում է
նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն են արժանացել կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Եվս 23 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման:
Մասնավորապես՝ Հայաստանի ակրոբատիկայի թիմի անդամները, որոնք վերջերս հաղթանակով էին վերադարձել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարից: Արինա Հարությունյանն ու Վահան Բունիաթյանը բրոնզե մեդալ էին նվաճել մեծահասակների, իսկ Վահե Սարգսյանն ու Մանե Օհանյանը՝ 13-19 տարեկանների խառը զույգերի պայքարում:
ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի անդամներ Ժաննա Շահնազարյանը, Աշոտ Պետրոսյանը, Լևիկ Հակոբյանն ու Գառնիկ Սահակյանo, ինչպես նաև լողորդներ Դիանա Մուսայելյանը, Դավիթ Սարգսյանը, Միքայել Ավետիսյանը, Ալեքս Աբրահամյանը և Մաքսիմ Շատալովը, սամբիստ Արմեն Աղումյանը, բռնցքամարտիկներ Արթուր Մկրտչյանը, Արմեն Պողոսյանը և Աղվան Ալեքսանյանը, ծանրորդներ Հովհաննես Ղահրամանյանը և Սեյրան Խուդանյանը, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Սեդա Գաբրիելյանն ու Գևորգ Մելքոնյանը, սեղանի թենիսի մարզիկներ Էդուարդ Անտոնյանը և Վարդգես Սարոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց: