https://arm.sputniknews.ru/20230706/inchu-e-adrbejany-hakaqarvozchutjun-taratsum-fransiaji-nkatmamb-pashinjani-tesakety-62233929.html
Ինչո՞ւ է Ադրբեջանը հակաքարոզչություն տարածում Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյանի տեսակետը
Ինչո՞ւ է Ադրբեջանը հակաքարոզչություն տարածում Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյանի տեսակետը
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` Ֆրանսիան հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի... 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T22:20+0400
2023-07-06T22:20+0400
2023-07-06T22:26+0400
նիկոլ փաշինյան
ֆրանսիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60911991_0:0:1600:900_1920x0_80_0_0_cd7e629959ce40231f7cd0ca2d5e3551.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի կողմից հակաքարոզչությունը միտված է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այլ երկրների կողմից հնարավոր գնահատականները կանխելուն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք` հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր կեղծավորության և երկակի ստանդարտների մեջ։ Նա հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգը, միաժամանակ «փորձում է ներկայանալ որպես Ադրբեջանում հայկական փոքրամասնության պաշտպան»։ԱՄՆ–ն հայ ժողովրդին օգնելու ոչ մի շահ չունի, ԱՄՆ–ի շահերն Ադրբեջանում են. ԽաչիկյանՀունիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել էր ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։Դրանից հետո Բաքվում Ֆրանսիայ դեսպան Անն Բոյյոնին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։
ֆրանսիա
ադրբեջան
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60911991_241:0:1441:900_1920x0_80_0_0_2c6e223c3485428c849334f672dbcb46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք
Ինչո՞ւ է Ադրբեջանը հակաքարոզչություն տարածում Ֆրանսիայի նկատմամբ. Փաշինյանի տեսակետը
22:20 06.07.2023 (Թարմացված է: 22:26 06.07.2023) Փաշինյանի խոսքով` Ֆրանսիան հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի կողմից հակաքարոզչությունը միտված է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այլ երկրների կողմից հնարավոր գնահատականները կանխելուն: Այս մասին
Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն ամիսներ շարունակ զանգվածային հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակայնորեն օգտագործել է իր հասցեական գնահատականները և անհանգստությունը` կապված ԼՂ–ի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք` հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր կեղծավորության և երկակի ստանդարտների մեջ։ Նա հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգը, միաժամանակ «փորձում է ներկայանալ որպես Ադրբեջանում հայկական փոքրամասնության պաշտպան»։
Հունիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել էր ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Դրանից հետո Բաքվում Ֆրանսիայ դեսպան Անն Բոյյոնին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։