https://arm.sputniknews.ru/20230706/inchpes-en-pvokhvel-snndamterqi-gnery-hhum-2023-t-hunisin-infvografika-62208033.html
Ինչպե՞ս են փոխվել սննդամթերքի գները ՀՀ–ում 2023 թ հունիսին․ ինֆոգրաֆիկա
Ինչպե՞ս են փոխվել սննդամթերքի գները ՀՀ–ում 2023 թ հունիսին․ ինֆոգրաֆիկա
Sputnik Արմենիա
2022 թվականի հունիսի համեմատ աճել են միայն մսի և կաթնամթերքի գները, նվազել են հացի և ձավարեղենի գները, խիստ նվազել են բուսական յուղի գները։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T23:41+0400
2023-07-06T23:41+0400
2023-07-06T23:41+0400
ինֆոգրաֆիկա
գնաճ
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62206540_109:0:1303:671_1920x0_80_0_0_1cf3d76f6b15823d18189df3582ba98b.png
Հայաստանում 12-ամսյա գնաճը հունիսին կազմել է -0,5 տոկոս։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։Մասնավորապես, հացի և ձավարեղենի գները նվազել են 6.3%–ով, բանջարեղենի գները՝ 28.1%–ով, մրգի գները՝ 6.5%–ով, բուսական յուղի գները՝ 20.8%–ով: Քաղցրավենիքի գներն աճել են 2.4%–ով, բայց շաքարավազի գները նվազել են 2.8%–ով: Մսի գներն աճել են 3.1%–ով, կաթնամթերքի և ձվի գները՝ 5.3% –ով:Ծառայությունների գներն աճել են։ Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում բարձր գնաճը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին պայմանավորված է եղել ոչ այնքան առաջարկով, որքան ռելոկանտների կողմից ներկայացված բարձր պահանջարկով։Մասնավորապես, հանգստի հետ կապված ծառայությունների գներն աճել են 9.1%–ով, իսկ ժամանցի և զվարճանքի ծառայությունների գները ՝ 16.7%–ով:Գնաճը սկսեց նվազել այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը, ինչը նվազեցրեց, մասնավորապես, վարկերի պահանջարկը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62206540_105:0:1306:901_1920x0_80_0_0_41d71a9cf0fc9b6947825595b8f2a58d.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, գնաճ, հայաստան, տնտեսություն
ինֆոգրաֆիկա, инфографика, գնաճ, հայաստան, տնտեսություն
Ինչպե՞ս են փոխվել սննդամթերքի գները ՀՀ–ում 2023 թ հունիսին․ ինֆոգրաֆիկա
2022 թվականի հունիսի համեմատ աճել են միայն մսի և կաթնամթերքի գները, նվազել են հացի և ձավարեղենի գները, խիստ նվազել են բուսական յուղի գները։
Հայաստանում 12-ամսյա գնաճը հունիսին կազմել է -0,5 տոկոս։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Մասնավորապես, հացի և ձավարեղենի գները նվազել են 6.3%–ով, բանջարեղենի գները՝ 28.1%–ով, մրգի գները՝ 6.5%–ով, բուսական յուղի գները՝ 20.8%–ով: Քաղցրավենիքի գներն աճել են 2.4%–ով, բայց շաքարավազի գները նվազել են 2.8%–ով: Մսի գներն աճել են 3.1%–ով, կաթնամթերքի և ձվի գները՝ 5.3% –ով:
Ոչ պարենային ապրանքների գները հիմնականում աճել են. հագուստի գները՝ 4.1%–ով, կոշիկի գները՝ 5.9%–ով, կահույքի գները՝ 4.8%–ով, սակայն դեղերի գները նվազել են 0.5%–ով:
Ծառայությունների գներն աճել են։ Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում բարձր գնաճը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին պայմանավորված է եղել ոչ այնքան առաջարկով, որքան ռելոկանտների կողմից ներկայացված բարձր պահանջարկով։
Մասնավորապես, հանգստի հետ կապված ծառայությունների գներն աճել են 9.1%–ով, իսկ ժամանցի և զվարճանքի ծառայությունների գները ՝ 16.7%–ով:
Գնաճը սկսեց նվազել այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը, ինչը նվազեցրեց, մասնավորապես, վարկերի պահանջարկը: