00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը մոտ է նվազագույն պարենային զամբյուղին. Փաշինյան

© Sputnik / Сергей ВенявскийԹոշակառուն խանութում
Թոշակառուն խանութում - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Թոշակառուն խանութում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։
«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ։ Առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծագրից, ապա ավելի բարձր ցուցանիշ կունենան»,– հայտարարեց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն իր հերթին նշեց, որ հուլիսի 4–ին իրենց կողմից բոլոր վճարումները, փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին և Հայփոստին։
«Թոշակներն ու նպաստերը տալիս ենք նույն ամսում։ Հետևաբար, մարդիկ ստանում են հուլիսի` արդեն իսկ բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները»,– ընդգծեց նա։
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է։
Նշենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։
Կառավարության ծրագրի համաձայն` պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն:
Լրահոս
0