https://arm.sputniknews.ru/20230706/hhum-orenqi-makardakvov-khastaten-heravar-ashkhatanqi-pajmannery-62196814.html
ՀՀ–ում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները
ՀՀ–ում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները
Sputnik Արմենիա
Համավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո՝ էլ ավելի։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T12:42+0400
2023-07-06T12:42+0400
2023-07-06T12:44+0400
հայաստան
աշխատանք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33529392_0:75:1600:975_1920x0_80_0_0_7f6ccbc3f6963ced98a1c70e80b57d96.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում օրենսդրական մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:Այն նաև ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները։Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։Մինչև 2025 թվականը ՀՀ–ում կգործի շտապ բժշկական օգնության մեկ միասնական համակարգՀամավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո ՝ ավելի շատ։Մասնավորապես` աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ հեռավար աշխատանքը կարող է իրականացվել գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս:ՀՀ իշխանությունը կօգնի այն ընկերություններին, որոնք արժեթղթերը կներկայացնեն տեղական բորսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33529392_101:0:1500:1049_1920x0_80_0_0_08b9de03bd28224bf15c80161be06043.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատանք, հհ կառավարություն
հայաստան, աշխատանք, հհ կառավարություն
ՀՀ–ում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները
12:42 06.07.2023 (Թարմացված է: 12:44 06.07.2023) Համավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո՝ էլ ավելի։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում օրենսդրական մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում աճում է հեռավար աշխատող քաղաքացիների թիվը, հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո, իսկ OECD-ի հետազոտության համաձայն՝ «հեռավար»-ը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, եթե այն իրականացվում է որոշակի հաճախականությամբ` շաբաթական 1-2 օր:
Այն նաև ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
Հայաստանում հեռավար աշխատանքի կանոնները աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։
Համավարակի ընթացքում և դրանից հետո Հայաստանում հեռավար աշխատողների թիվն աճել է, իսկ ռելոկանտների ներհոսքից հետո ՝ ավելի շատ։
Մասնավորապես` աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ հեռավար աշխատանքը կարող է իրականացվել գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս: