https://arm.sputniknews.ru/20230706/hajtni-en-dijiteq-2023-i-orery-sksnak-timery-karvogh-en-masnakcel-lav-pajmannervov-62223303.html
Հայտնի են «ԴիջիԹեք 2023-ի» օրերը․ սկսնակ թիմերը կարող են մասնակցել լավ պայմաններով
Հայտնի են «ԴիջիԹեք 2023-ի» օրերը․ սկսնակ թիմերը կարող են մասնակցել լավ պայմաններով
Sputnik Արմենիա
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T17:50+0400
2023-07-06T17:50+0400
2023-07-06T17:57+0400
դիջիթեք էքսպո
հայաստան
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56540582_0:47:1600:947_1920x0_80_0_0_842a9cf3eedc49d6de815653d9bf0474.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ԴիջիԹեք 2023» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-15–ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) ։Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է արդեն 18-րդ անգամ, այս տարի այն կրում է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։«ԴիջիԹեքի» բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեցՀիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56540582_0:0:1600:1200_1920x0_80_0_0_19dbb0b78243fb5ca7a2ff3f72cd5fb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիջիթեք էքսպո, հայաստան, ցուցահանդես
դիջիթեք էքսպո, հայաստան, ցուցահանդես
Հայտնի են «ԴիջիԹեք 2023-ի» օրերը․ սկսնակ թիմերը կարող են մասնակցել լավ պայմաններով
17:50 06.07.2023 (Թարմացված է: 17:57 06.07.2023) Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ԴիջիԹեք 2023» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-15–ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) ։
Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է արդեն 18-րդ անգամ, այս տարի այն կրում է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։
«ԴիջիԹեքի» բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
«Ցուցահանդեսին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան թեք աշխարհի ամենաթարմ թրենդներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին: