00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կառուցվում է տվյալների մշակման ամենախոշոր մասնագիտական կենտրոնը

© Sputnik / Александр Кожохин / Անցնել մեդիապահոց«Ռոստելեկոմ» ընկերություն
«Ռոստելեկոմ» ընկերություն - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
«Ռոստելեկոմ» ընկերություն
Բաժանորդագրվել
Օտարերկրյա ընկերությունները շարունակում են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանում սեփական բիզնեսը զարգացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում կառուցվում է տվյալների մշակման մասնագիտական կենտրոն, որն ամենախոշորը կլինի ՀՀ–ում և կգործարկվի 2024 թվականի առաջին եռամսյակում: «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» հայ-ռուսական համաժողովի շրջանակում այս մասին հայտարարեց Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաևը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունել է «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր-ընկերությունը։ Նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ֆինանսական հատվածի, այլև ընդհանրապես բիզնեսի համար։
«Կենտրոնը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այն կապահովվի համակարգերի անհրաժեշտ պահուստավորմամբ, ինչը անխափան աշխատանք կապահովի. դրանք են՝ էլեկտրաէներգիան, հրդեհի մարումը, անխափան սնուցումը, կապի երկու առանձնացված ուղիները»,- ասաց Ռազբաևը։

Տվյալների մշակման կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է: Կգործարկվեն 200 կանգնակներ՝ օպերատիվ հզորությունների ավելացման հնարավորությամբ, ինչպես նաև ամպային սերվիս։ Ռազբաևը պարզաբանեց, որ սարքավորումների առևտրային տեղակայումն ու տվյալների կենտրոնի գտնվելու վայրը հասանելի կլինեն 2024 թվականի հունվարից, իսկ ինտերփրայս ամպային ենթակառուցվածքը՝ նույն տարվա մայիսից։

Նա նշեց, որ ընկերությունը 2022 թվականից տեղական և միջազգային հաճախորդներից բազմաթիվ հարցումներ է ստանում ՏՏ ենթակառուցվածքը ամպերի վերածելու, ամպային ծառայությունների մատուցման, ինչպես նաև սեփական ՏՏ սարքավորումները աութսորսին փոխանցելու անհրաժեշտության մասին։
«Բիզնեսի և պետական հատվածի համար միշտ կարևոր գործոն է անվտանգության հարցը՝ հանրապետության ներսում տվյալների պահպանումը։ Հայաստանին անհրաժեշտ է տվյալների պահուստավորումը և դրանց պաշտպանությունը»,- ասաց Ռազբաևը։
Նա նաև նշեց, որ օտարերկրյա ընկերությունների շրջանում պահպանվում է բարձր հետաքրքրությունը Հայաստանում սեփական բիզնեսի զարգացման նկատմամբ:
Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին
Լրահոս
0