00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ

© Sputnik / Asatur YesayantsԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Դպրոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունիցնաև ընդգծեցին, որ ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները: Հաղորդվում է նաև, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:

Եվս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն և իրանական) դասավանդումը: Սակայն այս կամ այն լեզուն ընտրած դպրոցների թվի վերաբերյալ տեղեկությունների գերատեսչությունը չի տրամադրել։

«Հաստատությունները տեղեկատվություն են տրամադրել նաև մասնագետի առկայության կամ բացակայության մասին։ Ցանկություն հայտնած դպրոցների զգալի մասը չունի համապատասխան մասնագետ»,-հայտնեցինգերատեսչությունից։
Կրթության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին նաև, որ կրթական հաստատություններին տեղեկացվել է, որ պատրաստ լինելու և համապատասխան մասնագետի առկայության դեպքում կարող են ինքնուրույն կազմակերպել տարածաշրջանային լեզուների ուսուցումը։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ներկայումս Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդ դասարանից ռուսերեն, ինչպես նաև որևէ այլ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) են անցնում: Այսուհետ դպրոցները կարող են նաև երրորդ լեզու ընտրել (եթե պետությունը նման հնարավորություն ապահովի)։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի երկրների լեզուներին։
Շատ աշակերտներ են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը. Դումանյան
Լրահոս
0