https://arm.sputniknews.ru/20230706/gerevarvats-haj-zintsarajvoghneri-masin-tvjalnery-mip-y-pvokhancel-e-mijazgajin-karujcnerin-62219326.html
Գերեվարված հայ զինծառայողների մասին տվյալները ՄԻՊ-ը փոխանցել է միջազգային կառույցներին
Գերեվարված հայ զինծառայողների մասին տվյալները ՄԻՊ-ը փոխանցել է միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
Պաշտպանի խոսքով` առևանգված հայ զինծառայողները գերի են, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր միջազգային իրավունքները։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T16:56+0400
2023-07-06T16:56+0400
2023-07-06T16:58+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
անահիտ մանասյան
հհ միպ
սյունիք
առևանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59328141_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a7fcd31e875915ddb38ea707ecd9a14.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մայիսին Սյունիքից գերեվարված երկու հայ զինծառայողների մասին տվյալները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փոխանցել է միջազգային գործընկերներին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։Նրա խոսքով` զինծառայողների` ադրբեջանցիների կողմից առևանգումից անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմի հետ կապ են հաստատել նրանց հարազատները, տվյալներ են փոխանցել ծառայության բնույթի, մինչև առևանգումը գտնվելու վայրի մասին։ Ըստ պաշտպանի` այդ տեղեկությունները հաստատում են, որ նրանք առևանգվել են։Փաստագրված տվյալները թարգմանվել են անգլերեն և փոխանցել են միջազգային գործընկերներին։Նրա խոսքով` այս խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է, նա բարձրաձայնում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում։«Մենք գործ ունենք գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- հայտնեց Մանասյանը։Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59328141_166:0:1589:1067_1920x0_80_0_0_fd0444c80253698effd83511d02efd91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, անահիտ մանասյան, հհ միպ, սյունիք, առևանգում
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, անահիտ մանասյան, հհ միպ, սյունիք, առևանգում
Գերեվարված հայ զինծառայողների մասին տվյալները ՄԻՊ-ը փոխանցել է միջազգային կառույցներին
16:56 06.07.2023 (Թարմացված է: 16:58 06.07.2023) Պաշտպանի խոսքով` առևանգված հայ զինծառայողները գերի են, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր միջազգային իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մայիսին Սյունիքից գերեվարված երկու հայ զինծառայողների մասին տվյալները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փոխանցել է միջազգային գործընկերներին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով` զինծառայողների` ադրբեջանցիների կողմից առևանգումից անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմի հետ կապ են հաստատել նրանց հարազատները, տվյալներ են փոխանցել ծառայության բնույթի, մինչև առևանգումը գտնվելու վայրի մասին։ Ըստ պաշտպանի` այդ տեղեկությունները հաստատում են, որ նրանք առևանգվել են։
«Մենք զրուցել ենք նրանց հարազատների հետ, մոտավոր տպավորություններ կազմել մինչ այդ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին»,– ասաց Մանասյանը։
Փաստագրված տվյալները թարգմանվել են անգլերեն և փոխանցել են միջազգային գործընկերներին։
Նրա խոսքով` այս խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է, նա բարձրաձայնում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում։
«Մենք գործ ունենք գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- հայտնեց Մանասյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին
հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին
դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը
կալանավորել է հայ զինվորականներին։