00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան

© Photo : official site of MFA of RA Իգոր Խովաև
Իգոր Խովաև - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Իգոր Խովաև
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Խովաևի այցի նպատակը համարել է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` այս այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված քայլերի համատեքստում:

«Ռուսական կողմը շարունակելու է կողմերի մոտեցումների մերձեցմանն ուղղված ջանքերը։ Առաջիկա պլաններում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան: Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ», - հավելել է նա։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ ողջունել Է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական հարաբերություների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջին անգամ մեր երկիր էր այցելել այս տարվա մայիսի սկզբին։
Ալիևը թվարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանները
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Հուլիսի 21-ին Փաշինյան–Ալիև հանդիպում է նախատեսված Բրյուսելում։
Լրահոս
0