00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ դեպքերում ՀՀ–ում ծանր հանցագործություն կատարածը կարող է ազատ արձակվել

© Photo : Criminal Executive Service«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
«Նուբարաշեն» ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այժմ այդ հնարավորությունը գործում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար։Այժմ այս կարգավորումը ցանկանում են տարածել նաև ծանր հանցագործությունների վրա, բայց միայն ծանրակշիռ մեղմացուցիչ հանգամանքների դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Բացառիկ դեպքերում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից գործուն զղջման պայմանով: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել այսօրվա կառավարության նիստում:
Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն գործուն զղջման հիմքով ազատ արձակումը կիրառելի է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար` եթե հանցագործն ընդունել է մեղքը, սկսել է համագործակցել քննության հետ և արել է հնարավորը` վնասի հատուցման համար:
Միևնույն ժամանակ, քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ոչ թե չեղյալ հայտարարելու, այլ պատիժը մեղմելու հնարավորությունը: Այս հնարավորությունը տարածվում է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վրա, բայց միայն բացառիկ դեպքերում`մեկ կամ մի քանի մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը, հանցագործի նպատակները, հանցագործության ընթացքում ու դրանից հետո նրա վարքագիծը և այլն:
Այժմ Քննչական կոմիտեն առաջարկում է նման դեպքերի համար ստեղծել պատժի ամբողջական վերացման հնարավորություն, բայց միայն ծանրակշիռ մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում։
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել այն հանցագործությունների համար, որոնց համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ցմահ ազատազրկում, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, թրաֆիքինգի, ահաբեկչության, սահմանադրական կարգի տապալման, պատերազմական մի շարք հանցագործությունների համար` ենթակաների նկատմամբ բռնություն, զինծառայողներին ինքնասպանության հասցնելը:
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել նաև այն դեպքերում, երբ տուժողը մինչև 14 տարեկան երեխա է կամ հոգեկան, մտավոր դժվարություններ ունեցող անձ:
Լրահոս
0