https://arm.sputniknews.ru/20230706/armavir-qkhi-pashtvonjan-kasharq-e-vercrel-datapartjalneric-manramasner-62219525.html
«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալներից. մանրամասներ
«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալներից. մանրամասներ
Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետը գումարի դիմաց փորձել է բջջային հեռախոսներ ու թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T16:58+0400
2023-07-06T16:58+0400
2023-07-06T17:00+0400
հայաստան
արմավիր
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
պաշտոնյա
կաշառք
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1600:901_1920x0_80_0_0_5cebc33b32df5d5f2c6258c4d9531a82.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից կաշառք ստանալու և թմրամիջոց ձեռք բերելու հարցում օժանդակելու համար մեղադրանք է առաջադրել ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով առաջարկը, հանդիպել է նրանց մատնանշած անձանց և վերցրել հեռախոսներն ու գումարը:Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնել է նաև կաշառքի դիմաց թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին:Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանն օժանդակելը), իսկ դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):Քննիչը կաշառք է պահանջել «գործը փակելու», զինծառայությունից ազատելու համար. բացահայտումՔրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ձերբակալվել է Թալինի համայնքապետին կաշառք առաջարկած տնտեսվարողը
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_df951db202d5d788b17d685e54cea4b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), պաշտոնյա, կաշառք, դատապարտյալ
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), պաշտոնյա, կաշառք, դատապարտյալ
«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալներից. մանրամասներ
16:58 06.07.2023 (Թարմացված է: 17:00 06.07.2023) Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետը գումարի դիմաց փորձել է բջջային հեռախոսներ ու թմրամիջոց փոխանցել դատապարտյալներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից կաշառք ստանալու և թմրամիջոց ձեռք բերելու հարցում օժանդակելու համար մեղադրանք է առաջադրել ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Տեղեկությունը հայտնում է
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով առաջարկը, հանդիպել է նրանց մատնանշած անձանց և վերցրել հեռախոսներն ու գումարը:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնել է նաև կաշառքի դիմաց թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին:
2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ու 50.000 դրամ կաշառք, այնուհետև վերը նշված բոլոր դեպքերով ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում։ Սակայն մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը:
Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանն օժանդակելը), իսկ դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: