00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Բագրատ Գալստանյան
Բագրատ Գալստանյան. Շարժումը հրապարակը չի լքելու, այն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը
13:07
8 ր
Բագրատ Գալստանյան
Բագրատ Գալստանյան. Մենք մի շարք հարցեր ունենք, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին ենք անցնելու, թե՛ ոչ
13:15
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն անպայման ձգտելու է խաղաղության օրակարգի, քանի որ այն այլընտրանք չունի։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում Հայաստանի ամենամեծ մարտահրավերներն են արտաքին անվտանգությունը և դատական համակարգը։ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուղերձում ասվում է, որ չնայած նրան, որ Հայաստանն արտաքին անվտանգության ոլորտում լրջագույն մարտահրավերներ ունի, սակայն միևնույն ժամանակ, կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի։ Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունն է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:
«Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»,–ասվում է վարչապետի ուղերձում:
Նշվել է, որ դատաիրավական համակարգում էական առաջընթաց կա, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր:
«Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով»,– ասված է ուղերձում:
Փաշինյանը նաև նշում է` հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը:
Սահմանադրությունը մեղավոր չէ, պետական–քաղաքական կամքի բացակայություն կա. Դանիելյան
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է Սահմանադրության օրը, որն ընդունվել է 1995 թվականին։ Երկրի հիմնական օրենքի նախագիծը ներկայացվել էր համաժողովրդական հանրաքվեի, որի արդյունքներն ընդդիմությունը կեղծված համարեց։ Անկախ այդ ամենից, օրենքն ընդունվեց, և դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր։
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։
Լրահոս
0