https://arm.sputniknews.ru/20230705/haj-ev-britanaci-nakhararnery-qnnarkel-en-svocialakan-pashtpanutjan-volvortin-arnchvvogh-harcer-62147960.html
Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում
Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում
Sputnik Արմենիա
Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու սոցիալական... 05.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-05T12:14+0400
2023-07-05T12:14+0400
2023-07-05T12:35+0400
նախարար
հայաստան
մեծ բրիտանիա
նարեկ մկրտչյան
միացյալ թագավորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62147753_0:117:1600:1018_1920x0_80_0_0_39337ce0a1000ecf6dd2d5820e8cc29b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ հանդիպմանը նախարար Մկրտչյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ՀՀ–ն շահագրգռված է զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն ՍիմոնյանՆախարարը տեղեկացրել է առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
մեծ բրիտանիա
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62147753_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eae62cb8b758d86fd109bca8cc3376d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, հայաստան, մեծ բրիտանիա, նարեկ մկրտչյան, միացյալ թագավորություն
նախարար, հայաստան, մեծ բրիտանիա, նարեկ մկրտչյան, միացյալ թագավորություն
Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում
12:14 05.07.2023 (Թարմացված է: 12:35 05.07.2023) Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության մամուլի ծառայությունը։
«Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ հանդիպմանը նախարար Մկրտչյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։
Նախարարը տեղեկացրել է առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։
Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։