https://arm.sputniknews.ru/20230705/dasajin-astitshan-kvochumner-u-medalner-hh-sahmanadrutjan-orva-artiv-62168655.html
Դասային աստիճան, կոչումներ ու մեդալներ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
Դասային աստիճան, կոչումներ ու մեդալներ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առիթով նախագահը նաև մեդալներ է հանձնել։ 05.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-05T21:11+0400
2023-07-05T21:11+0400
2023-07-05T21:28+0400
կոչում
մեդալ
վահագն խաչատուրյան
գեներալ
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62167568_0:95:2000:1220_1920x0_80_0_0_14bc5149176e2662a033badb6b80b4f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձինք և զինվորականներ պետական կոչումներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական բանակը 4 նոր գեներալներ ունի։ Նախագահի հրամանագրով ՀՀ զինուժում տարբեր պաշտոններ զբաղեցնող 4 գնդապետների շնորհվել է գեներալ–մայորի կոչում, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանին էլ շնորհվել է գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։Օրվա առիթով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Բադասյանին շնորհվել է առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։Իրավապահ համակարգի մի շարք ծառայողներ ևս գեներալի կոչման են արժանացել։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:Նախագահ Վահագն Խաչատուրյանի այլ հրամանագրերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը։Գեներալ–մայորի կոչում է շնորհվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանին և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կոչումների արժանացած պաշտոնյաներին` վստահություն հայտնելով, որ Սահմանադրության բուն էությանը հավատարիմ մնալով` կշարունակեն իրենց ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62167568_112:0:1889:1333_1920x0_80_0_0_030713adaee26e0195454f08f4158495.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոչում, մեդալ, վահագն խաչատուրյան, գեներալ, սահմանադրություն
կոչում, մեդալ, վահագն խաչատուրյան, գեներալ, սահմանադրություն
Դասային աստիճան, կոչումներ ու մեդալներ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
21:11 05.07.2023 (Թարմացված է: 21:28 05.07.2023) Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առիթով նախագահը նաև մեդալներ է հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձինք և զինվորականներ պետական կոչումներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
հայկական բանակը 4 նոր գեներալներ ունի։ Նախագահի հրամանագրով ՀՀ զինուժում տարբեր պաշտոններ զբաղեցնող 4 գնդապետների շնորհվել է գեներալ–մայորի կոչում, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանին էլ շնորհվել է գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։
Օրվա առիթով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Բադասյանին շնորհվել է առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Իրավապահ համակարգի մի շարք ծառայողներ ևս գեներալի կոչման են արժանացել։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի այլ հրամանագրերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը։
Գեներալ–մայորի կոչում է շնորհվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանին և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կոչումների արժանացած պաշտոնյաներին` վստահություն հայտնելով, որ Սահմանադրության բուն էությանը հավատարիմ մնալով` կշարունակեն իրենց ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։